Բոլորն անընդհատ խոսում են ծխելու վտանգների մասին: Ծխելու վնասները բոլորին հայտնի են երկար ժամանակ, ոչ ոք չի ժխտում, որ պետք է ազատվել այդ սովորությունից: Բայց կյանքում կան մի քանի այլ բաներ ևս, որոնք ամեն օր վնասում են մարդուն: Դրանք թունավորում են կյանքը, իսկ մենք չենք էլ նկատում, թե ինչպես է դա տեղի ունենում՝ մտածելով, որ ամեն ինչ կարգին է: Մենք գնում ենք ֆիտնեսի, ուտում ենք աղցաններ, մերժում ենք ալկոհոլը և ծխելը, բայց շարունակում ենք նախանձել, թաքցնել վիրավորանք և անընդհատ բողոքել մեր կյանքի մասին:
- Նախանձ
Նախանձը մեզ խանգարում է վայելել և՛ մեր, և՛ մյուսների հաջողությունները:Սոցիալական ցանցերը մեծ գործիք են նախանձի զարգացման համար:
Յուտայի համալսարանի սոցիոլոգներն անցկացրել են հարցում 435 ուսանողների շրջանում և պարզել, որ ուսանողի՝ սոցցանցերում անցկացրած ժամանակն ուղղակիորեն ազդում է կյանքի նկատմամբ իր վերաբերմունքի վրա: Որքան շատ են մարդիկ հետևում ուրիշների կյանքին, այնքան շատ է նրանց թվում, որ իրենց կյանքն անհաջող է:
Ի՞նչ անել
Եթե դուք մեկ օրով փոխեիք ձեր կյանքն ուրիշի կյանքի հետ, կհասկանայիք, որ ուրիշների կյանքն այնքան էլ հետաքրքիր չէ: Յուրաքանչյուրի կյանքում էլ կան և՛ դրական, և՛ բացասական բաներ:
Պետք չէ համեմատվել ուրիշների հետ: Յուրաքանչյուրն էլ ունի անցյալ, տաղանդներ և հնարավորություններ, խնդիրներ և դժբախտութուն: Պարզապես մի համեմատվեք, քանի որ չկան ինչ-որ չափանիշեր:
- Բողոքներ
Երբ բողոքելը դառնում է սովորություն, ապա կարևոր չէ, թե ինչպիսին է մարդու կյանքը: Միևնույն է, նա կգտնի ինչ-որ բան բողոքելու համար:
Եթե անձն անընդհատ բողոքում է, նշանակում է, որ նա իր կյանքի ընթացքում միայն բացասական կողմեր է տեսնում, նկատում է միայն խնդիրներ, որոնք շտապում է պատմել բոլորին:
Եթե դուք ձեր կյանքում տեսնում եք միայն բացասական կողմեր, ապա ուզում եք, որ ամեն ինչ այդպես լինի: Ի՞նչ կարիք կա անընդհատ բողոքել: Հանուն խղճահարությա՞ն:
- Բամբասանք
Սա ևս մի սովորություն է, որ խանգարում է մեզ լիարժեք ապրել: Բամբասում են բոլորը՝ անկախ սեռից և տարիքից: Բամբասում են խմբերով, առանձին, անգամ անծանոթների հետ:
Կա բամբասանքի երկու կողմ՝ քննարկել ուրիշներին և քննարկել սեփական անձը:
Ի՞նչ անել
Յուրաքանչյուր մարդ ունի սխալվելու իրավունք: Ոչ ոք անսխալական չէ: Դուք երբեք չեք եղել ուրիշի կոշիկում և չեմ կարող ասել, թե ինչն է նրան խանգարում:
Երբ քննարկում եք այլ մարդկանց, հատկապես հարազատների կյանքը, հիշեք, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Դա դիմացինին ոչ մի կերպ չի օգնելու: Քննարկելն ու անընդհատ բամբասելը փչացնում է, առաջին հերթին՝ հենց ձեր կարման:
Սիրարփի Աղաբաբյան