Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ մարդու կլոնավորումը ներկայումս հնարավոր է իրականացնել: Հարկ է նշել, որ կլոնավորումից հետո Դոլլին ապրել է ոչ քիչ տարիներ, ինչը ստիպել է գիտությանը զարգանալ նոր ուղղությամբ: Զարգացման արդյունքում փոխվեցին ինչպես պրոցեսի սարքավորումները, այնպես էլ մեթոդները: Այս ամենի շնորհիվ հետազոտողների խմբին հաջողվեց կլոնավորել մարդու սաղմը:
Բնականաբար, կլոնավորման նոր մեթողի հիմքը կազմում է հին մեթոդը, որի օգնությամբ կլոնավորել են Դոլլիին:
Հետազոտողները մարդու սաղմի կլոն ստանալու համար օգտագործել են ԴՆԹ-ն, որը ստացել են մաշկային ծածկույթից: Տվյալ մեթոդը հնարավորություն է տալիս հետագայում ստանալ բնային բջիջներ, որոնք գենետիկական մատերիալով կլինեն կատարյալնման հաճախորդին:
Ամրիկացի և թայլանդացի գիտնականների խումբը կասկածում էր, որ ստացված կլոնը կարող է զարգանալ և առաջացնել նորմալ օրգանիզմ: Գիտնականները կատարեցին փորձարկում` նրանք տեղափոխեցին սոմատիկ բջիջների կորիզները կապիկների օրգանիզմ: Այդ դեպքում բոլոր ստացված առանձնյակները մահանում էին: Նրանք չէին հասցնում զարգանալ և նորմալ օրգանիզմ դառնալ:
Հետազոտության ղեկավարն ասում է, որ նախկինում նման փորձըկարող էր դառնալ բազմաթիվ քննարկումների առարկա, չէ որ այս անգամ կլոնավորում են մարդուն: Սակայն ներկայումս դեռ այդպիսի խնդիր չկա:
Այդպիսով, գիտնականները կլոնավորեցին ձվաբջիջ, որը կատարվել է այն նույն հիմնական մեթոդով: Գիտնականները վերականգնել են մաշկային բջջի կորիզը, որտեղ կա գենետիկական մատերիալ: Այնուհետև դուրս բերված օրինակները տրանսպլանտավորվել են ձվաբջջին, որից նախապես դուրս էր բերվել ԴՆԹ-ն: Մի քանի օր հետո առաջանում են մի ամբողջ շարք դուստր բջիջների, որոնց կենսագործունեությունը տարբերվում է ստաբիլությունից: Բնականաբար, այն, ինչ փոփոխվել է՝ միայն ժամանակակից տեխնիկան է, ինչը մեծացնում է հաջողության հավանականությունը:
Bionews