Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, փոխեք այն: Եթե դուք չեք կարող փոխել դա, փոխեք ձեր վերաբերմունքը դրա նկատմամբ:
Փոփոխությունների հետ կապված՝ ձեր կյանքի տվյալ շրջանը կարող է սթրեսային լինել: Դրանք կարող են լինել աշխատանքի կամ բնակության վայրի հետ կապված փոփոխություններ, անձի, նրա առողջության կամ նրան մտերիմ անձնավորության առողջության հետ կապված խնդիրներ, փոփոխություններ հարաբերություններում կամ ֆինանսական դրության մեջ:
Հարմարավետության գոտին ունի մեկ կոնկրետ առանձնահատկություն. հենց որ դուք գտնվում եք այնտեղ ու սովորում նրա պայմաններին, ձեզ մոտ մեկընդմիշտ կորչում է այնտեղից դուրս գալու ցանկությունը:
Սակայն հենց որ դուք ձեր գիտակցությունը բացում եք նոր բանի առջև ու ինչ-որ չափով խոցելի դառնում, ապա ձեր կյանքում սկսում են հայտնվել հնարավորություններ, որոնց շնորհիվ դուք աճում եք:
Դուք նոր գիտելիքներ եք ձեռք բերում, ծանոթանում եք նոր մարդկանց հետ, ձեզ նոր գաղափարներ են այցելում, նոր համոզմունքներ և կրկին` նորանոր հնարավորություններ: Մի խոսքով, ձեզ հարկավոր է ձեր ուղեղն այնպես ծրագրավորել, որպեսզի այն բաց լինի այն անհավանական հնարավորությունների առաջ, որոնք, ձեռք ձեռքի տված, գալիս են փոփոխությունների հետ:
Մի հայտնի ճշմարտություն կա`
Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, փոխեք այն: Եթե դուք չեք կարող փոխել դա, փոխեք ձեր վերաբերմունքը:
Եթե տվյալ պահին ձեր կյանքում տեղի են ունենում փոփոխություններ, ստորև բերվող խորհուրդները ձեզ համար են:
- Մտածելակերպ, մտածելակերպ և ևս մեկ անգամ` մտածելակերպ:
Անգամ այն շրջանում, երբ ձեր կյանքում լիակատար քաոս է, դուք պետք է ձեզ անընդհատ ասեք` ես դեռ չգիտեմ, թե ինչպես, բայց ես գլուխ կհանեմ այս ամենից, և ամեն ինչ լավ կլինի: Դուք պետք է հավատաք ինքներդ ձեզ, ձեր ընդունակություններին ու անեք ամեն բան, որ ձեր մտքերը պոզիտիվ լինեն:
- Շնորհակալություն:
Ձեր կյանքում տեղի ունեցող փոփոխությունների շրջանում շատ կարևոր է շնորհակալ լինելու արվեստին տիրապետելը: Հիշեք այն մասին, որ անկախ այն բանից, թե ինչի միջով եք դուք ստիպված տվյալ պահին անցնել ձեր կյանքում, նրանում միշտ կա մի բան, ինչի համար դուք կարող եք շնորհակալ լինել: Միշտ կգտնվի մարդ, ում համար հիմա ավելի վատ է, քան ձեզ համար: Այնուամենայնիվ, նա շարունակում է կյանքին հույսով ու հավատով նայել, ուրեմն ինչո՞ւ դուք էլ չփորձեք այդպես վարվել:
- Լավ իմաստով խոցելի եղեք:
Խոցելի լինելը բոլորովին էլ չի նշանակում՝ մարդկանց թույլ տալ ձեզ վիրավորել այն ժամանակ, երբ դուք առանց այդ էլ ձեզ լավ չեք զգում, կամ թույլ տալ, որ նրանք ձեզ օգտագործեն: Խոցելի լինել՝ նշանակում է՝ հասկանալ, որ վախի ու տագնապի զգացողությունները, որոնք դուք ունեք, առաջանում են կյանքում փոփոխությունների հետ կապված սթրեսի ֆոնի վրա:
Բացի դրանից, արժե հասկանալ, որ ոչ մի վատ բան չկա այն բանում, որ խոսես այդ զգացմունքների մասին: Շարունակելով լռել ու տառապել այդ զգացողություններից` դուք միայն ավելի շատ ձեզ կվնասեք:
- Դադարեք պարզապես նստել ու սպասել: Արդյունավետ եղեք:
Աշխատեք վերահսկել ձեր կյանքի փոփոխություններն այնքան, որքան դա հնարավոր է: Օրինակ, եթե այդ փոփոխությունները կապված են աշխատանքի հետ, ենթադրենք՝ ձեզ ազատել են աշխատանքից, մի նստեք նյարդային վիճակում, այլ պարզապես նոր աշխատանք փնտրեք:
- Տոնեք անգամ ամենափոքրիկ հաղթանակները:
Դուք արժանի եք գովեստի ու երջանկության: Անգամ, եթե խոսքը գնում է ինչ-որ փոքր հաղթանակների մասին, որոնք դուք տարել եք այդ փոփոխությունների ընթացքում, գովեք ձեզ դրանց համար:
- Դադարեք խաղալ «իսկ ինչ կլինի, եթե…» խաղը:
Եթե դուք շարունակեք այդ խաղը խաղալ, դա ձեզ կխելագարեցնի: Տվյալ պահին ձեր կյանքում առանց այդ էլ շատ անհասկանալի բան կա: Կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենում ձեր կյանքում հիմա, ինչպիսին է ձեր այսօրը: Մի մտածեք այն մասին, թե ինչ կպատահի 5 տարի անց:
- Իմացեք, թե երբ պետք մերժեք և երբ պետք է «այո» ասեք:
Դա շատ կարևոր է: Դուք պետք է սովորեք որոշել` երբ է պետք «այո» ասել, իսկ երբ` «ոչ»: Դա անհրաժեշտ է այն բանի համար, որ ձեր կյանքում ամեն բան ներդաշնակ լինի:
Եթե դուք երբեք ոչ ոքի չեք կարող մերժել, ինչը հանգեցնում է նրան, որ դուք ստիպված եք ձեր ողջ ժամանակն ու ուժերը վատնել այլ մարդկանց վրա, ապա ձեզ անհրաժեշտ է հասկանալ, թե երբ է պետք «ոչ» ասել: Այդ ժամանակ դուք կունենաք ժամանակ, որը կկարողանաք ձեզ վրա ծախսել:
Իսկ եթե դուք միշտ բոլորին մերժում եք, ինչը հանգեցնում է նրան, որ ձեր ճնշվածությունը միայն խորանում է, ձեզ պետք սովորել հասկանալ, թե երբ է պետք «այո» ասել: Այդպես դուք կարող եք հոգատարություն ու սեր ցուցաբերել այն անձանց նկատմամբ, ովքեր ձեզ աջակցում են ձեր կյանքի դժվարին օրերին:
- Առանձնացրեք այն գործերը, որոնցով դուք ամեն օր պետք է զբաղվեք:
Եթե ձեր կյանքում շատ սթրես կա, ձեզ հարկավոր է իմանալ այն մասին, որ այն հաղթահարելու լավագույն եղանակն այնքան շատ բաներ ու իրավիճակներ վերահսկել կարողանալն է, որքան որ դա հնարավոր է: Խոսքն այն մասին է, որ ձեզ անհրաժեշտ է ձեր մեջ զարգացնել գործունեության որոշակի տեսակներ իրականացնելու սովորություն: Նախ և առաջ՝ դա ձեզ օգնում է հանգստանալ ու խեղդել սթրեսը դեռ սաղմնային վիճակում, քանի դեռ այնքան չի կուտակվել, որ ազդի ձեր կյանքի որակի վրա:
- Ազատվեք «աղմուկից»:
Նկատի ունենք ողջ այն նեգատիվ, ձեզ համար անպիտան ինֆորմացիան, որը ձեզ խանգարում է հավատալ ձեր ուժերին: «Աղմուկն» այն ամենն է, ինչն ինչ-որ կերպ խեղում է իրերի և իրադարձությունների նկատմամբ ձեր ունեցած հայացքներն ու ձեզ շեղում է ձեր նպատակներին հասնելուց: Ազատվեք այդ ամենից: Ազատվեք այն ամենից, ինչը ձեզ պետք չէ ու օգտակար չէ:
- Օգնություն խնդրեք:
Մի ամաչեք օգնություն խնդրելուց: Անկախ այն բանից, թե ինչ է կատարվում ձեր կյանքում, միշտ կան մարդիկ, ովքեր պատրաստ են ձեզ օգնել: Մի փորձեք միայնակ լինել գլոբալ փոփոխությունների այդ պահին:
Վատագույնը, որը կարող է տեղի ունենալ, այն է, որ ձեզ կմերժեն, ու դուք ստիպված կլինեք միայնակ պայքարել, ինչը և, ի դեպ, պլանավորում էիք անել: Այդ բեռը թոթափեք ձեր ուսերից ու հիշեք այն մասին, որ ձեր շուրջը շատ լավ մարդիկ կան:
Հիշեք այն մասին, որ զանազան էմոցիաների լայն շրջանակ ունենալը մեծ փոփոխությունների շրջանում բացարձակապես նորմալ բան է: Խորը շունչ քաշեք ու շարունակեք առաջ ընթանալ:
Ամենակարևորը, որը դուք պետք է հիշեք, այն է, որ դուք իսկապես հզոր եք, և դուք անպայման ամեն ինչ կհաղթահարեք: Իհարկե, ձեր կյանքում այդ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ դուք ստիպված կլինեք ձեր ողջ ռեսուրսները ներգրավել ու առավելագույնս օգտագործել ձեր ունակությունները, սակայն այդ ամենի միջով անցնելով` դուք կհասկանաք, թե ինչ անեք ձեր կյանքի հետ ու ինչպես:
Պատրաստեղ Մարիա Ղուկասյանը