Մարդկանց մի խումբ նրան հերոս, իսկ մյուսը՝ սրիկա էր անվանում:
Մինչ օրս նրա անվան շուրջ խոսակցությունները չեն դադարում: Իսկ դուք, դուք ի՞նչ գիտեք նրա մասին:
Ձեզ ենք ներկայացնում 10+6 փաստ գերմանացի ծեռնարկատեր Օսկար Շինդլերի մասին:
1. Օսկար Շինդլերը ծնվել է 1908 թ. ապրիլի 28-ին Ավստրոհունգարական Ցվիտաու քաղաքում: Այսօր այն կոչվում է Սվիտավի և գտնվում է Չեխիայում:
2. Օսկարի ծնողները Հանս Շինդլերն ու Ֆրանցիսկա Լուզերը զտարյուն գերմանացիներ էին և գաղթել էին Վիեննայից:
Օսկարը տան երկու երեխաներից մեկն էր. 1915 թ. լույս աշխարհ է գալիս Օսկարի քույրը:
3. Դպրոցն ավարտելուց հետո Օսկարն ընդունվում է բարձրագույն տեխնիկական դպրոց: Քննությունը տղան այդպես էլ չի կարողանում հանձնել, և քանի որ Շինդլեր ավագը զբաղվում էր գյուղատնտեսական տեխնիկայի առքուվաճառքով, Օսկարը որոշում է օգտվել ստեղծված իրավիճակից և օգնել հորը: Ավելի ուշ նա ընդունվում է էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող ընկերություն:
4. Չեխական բանակում 18 ամիս ծառայելուց հետո, Շինդլերը նորից վերադառնում է իր նախկին գործին:
1927 թ. նա ամուսնանում է Էմիլի անունով մի աղջկա հետ, որը նրանից 1 տար մեծ էր, սակայն աղջկա ծնողները լավ օժիտ են պատրաստում նրանց համար, ինչն Էմիլիին ավելի ցանկալի է դարձնում: Այդ օժիտով նորաստեղծ ընտանիքը միայն հաջողացնում է շքեղ մեքենա ձեռք բերել, իսկ մնացած գումարը շատ շուտով հօդս է ցնդում այնպես, ասես չի էլ եղել. Օսկարն աննպատակ վատնում էր գումարը:
1931 թ. ընկերությունը, որտեղ Շինդլերն աշխատում էր, փակում է և նա կորցնում է աշխատանքը: Շինդլերների ընտանիքն ուղևորվում է Բեռլին՝ նոր հնարավորությունների ետևից:
5. Բեռլինում իրենց դիրքերն էին ամրապնդում նացիստները և որքան էլ որ տարօրինակ չհնչի, վերջիններիս գաղափարախոսությունը Օսկարի սրտով էր: Մեկ տարի անց նա ետ է վերադառնում ծննդավայր և սկսում է բանկային գործով ու գյուղատնտեսությամբ զբաղվել:
Այստեղ Շինդլերի կյանքում նոր փուլ է սկսվում: Նա միանում է Կոնրադ Գենլեյնի կուսակցությանը, որը կիսում էր Հիտլերի հայացքները: Կուսակցության գաղափարախոսության համաձայն Գերմանիայի տարածքները պետք է ընդլայնվեն: Գենլեյնի հետ համագործակցության շնորհիվ Օսկարը կարողացավ բիզնես սկսել և հաղոջություն գրանցել:
6. Օսկարի հաղթանակները կրկնապատկվում էին: 1938 թ. սկզբին նա աշխատում էր նացիստական հետախուզությունում, որը, սակայն, շուտով բացահայտվում է Չեխոսլովակիայի գաղտնի ոստիկանության աշխատակիցների կողմից և նրան ձերբակալում են: Պարզվում է, որ Օսկարը «Աբվեր» գերմանական հետախուզության գործակալ է:
«Իմ վերջը եկել է», – մտածում էր Օսկարը: Նա հույս ուներ, որ եթե նրա բախտը բերի, մահապատժի փոխարեն նա մի քանի տարի ճաղերի ետևում կանցկացնի: Մի քանի ամիս անց Օսկարին ազատ են արձակում, քանի որ առաջ է գալիս «Մյունխենի համաձայնագիրը»: Համաձայն դրա որոշ շրջաններ, այդ թվում Շինդլերի հարազատ Ցվիտաուն անցնում էին Գերմանիայի տիրապետության տակ: Շինդլերին հռչակեցին գերմանական հերոս՝ մարդ, որը մեծ ներդրում է ունեցել Երրորդ Ռայխի բարեկեցության հարցում, և ազատ արձակեցին:
Օսկարը շարունակում է ծառայել «Աբվերին» և մասնակցում է Չեխոսլովակիայի օկուպացիային:
7. Արդեն Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկզբին Օսկարը մեծ գործարան ուներ, և նրա բիզնեսը ծաղկում էր: Շատերին հուզում էր. «Այդ ինչպե՞ս» հարցը:
Ավելի ուշ Օսկարի կինը գրել է, որ ամուսինը նպաստել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկսվելուն: Պարզվել է, որ Օսկարը մասնակցել է պատերազմի հրահրման գործընթացին: Այն ժամանակ Գերմանիայի և Լեհաստանի սահմանին գաղտնի օպերացիա էր իրականացվում, որի արդյունքում տեղի ունեցավ «Գլայվիցի պատահարը». իբրև թե լեհերը հարձակվել են Լեհաստանի տարածքում գործող գերմանական ռադիոկայանի վրա: Իսկ Գերմանիան, չհանդուրժելով դա պատերազմ է հայտարարել Լեհաստանին: Հենց այսպես էլ սկսվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմը:
8. Արդեն 1938 թ. վերջում Օսկարը խոշոր բիզնեսմեն էր. նա ցոփ ու շվայտ կյանք էր վարում: Նա մեկը մյուսի ետևից փոխում էր սիրուհիներին: Անգամ նրանցից մեկը՝ Օսկարի նախկին համադասարանցին երկու երեխա պարգևեց սիրելիին:
Էմիլին շարունակում էր հանդուրժել նրանց, քանի որ ամուսնու հանդեպ սերը վիրավորանքից ուժեղ էր:
9. Շուտով Շինդլերների ընտանիքը հաստատվում է Կրակովում: Այստեղ նա ձեռք է բերում մեծ ընկերություն, որը ժամանակին պատկանում էր հրեաներին: Ձեռնարկությունը զբաղվում էր արծնապատ սպասքի արտադրությամբ: Շինդլերը ստեղծում է Deutsche Emaillewarenfabrik-ը:
Բիզնեսի հարցերում Օսկարը շատ էր կարևորում իր հրեա հաշվապահ Իցխակ Շթերնի խորհուրդները: Շթերնը համոզում է Շինդլերին որքան հնարավոր է շատ հրեաների աշխատանքի ընդունել գործարանում: Իրականում Իցխակը ցանկանում էր փրկել հայրենակիցներին, բայց իր այս մտադրությունը բացատրում էր նրանով, որ իբր Կրակովում հրեաների իրավունքները ոտնահարվում են և սահմանափակվում, հետևաբար նրանց աշխատանքի ընդունելն արդյունավետ կլինի ծախսերի նվազեցման տեսանկյունից:
4 տարիների ընթացքում Շինդլերի գործարանում աշխատող հրեաների թիվը մի քանի հարյուրից հասավ 1000-ի: Ժամանակը սլանում էր, իսկ «հրեաների հարցով» շարունակում էին զբաղվել գերմանացիները. համակենտրոնացման ճամբարները լեփ-լեցուն էին, նրանց դաժանորեն ոչնչացնում էին…սակայն Շինդլերի գործարանում աշխատող հրեաներն անձեռնմխելի էին:
10. Քիչ-քիչ իրավիճակ է փոխվում,Կարմիր բանակը մոտենում էր Արևմուտքին: Սա լուրջ մտավախության առիթ էր Հիտլերի կողմնակիցների համար և նրանք ձերբազատվում են վկաներից: Շինդլերին, սակայն հաջողվում է փրկել իր աշխատողներին. նա իր ընկերությունը և 1200 հրեա Լեհաստանից Չեխիա է տեղափոխում: Արդյունքում նա փրկում է 800 տղամարդու, 300 կնոջ և 100 երեխայի կյանք:
Նրանք հաստատվում են Բրյունլից քաղաքում:
11. Շինդլերի գործարանը գոյություն ունեցավ մինչև 1945 թ. մայիս: Վերջին ամիսներին նա մտավախություն ուներ, որ «իր» հրեաներին, այնուամենայնիվ, կձերբակալեն, սակայն գերմանացիներն ավելի կարևոր և անավարտ գործեր ունեին:
Շուտով սովետական բանակը գրավում է Բրյունլիցը: Հրեաները փրկված էին, իսկ Օսկարը…
12. Օսկար Շինդլեր՝ Երրորդ Ռայխի անդամների ընկեր ,«Աբվերի» գործակալ, մեծահարուստ, որը շահագործում էր հրեաներին, օգտվում նրանց անմխիթար վիճակից, քիչ վճարում նրանց՝ այսպես էին խոսում Օսկարի մասին: Օսկարի համար դժվար ժամանակներ էին. նա կնոջ հետ հաստատվում է Շվեյցարիայում, որտեղ նրան ձեռք է մեկնում հրեական համայնքը, իսկ ավելի ուշ՝ Արգենտինա: Այստեղ էլ Շինդլերներին դիմավորում է հրեական համայնքը և փոքրիկ տուն է հողակտորով հատկացնում: Շինդլերը փորձում է նորից բիզնեսով զբաղվել, բայց նրան չի հաջողվում:
13. 10 տարի անց նա ժառանգում է իր բոլոր պարտքերը կնոջը և վերադառնում է Գերմանիա, որտեղ փորձում է վերականգնել իր հեղինակությունը: Իր ողջ գումարը Օսկարը ծախսում է Հոլոքոստից մազապուրծ եղած հրեաների վրա: Բացի այդ, այստեղ էլ է փորձում բիզնեսով զբաղվել: Ավաղ նրա ժամանակն անցել էր:
…իսկ այս ողջ ընթացքում Արգենտինայում Էմիլին փորձում էր մարել ամուսնու ահռելի պարտքերը. նա ստիպված եղավ վաճառել անգամ տունը:
14. Շինդլերն իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց ծայրահեղ աղքատության մեջ: Նրան օգնում էր հրեական մի կազմակերպություն:
1974 թ. ՝66 տարեկանում Շինդլերը մահանում է: Նա թաղված է Երուսաղեմում:
15. Օսկարի մասին կարծիքները հակասական էին անգամ մահից հետո:
Օրինակ «Շինդլերի ցուցակում» ներառված Յուլիուս Վայները պնդում էր, որ 1939 թ. Շինդլերը սպառնացել է իր հորը, և վերջինս ընտրության ոչ մի հնարավորություն չունենալու պատճառով իր գործարանը Շինդլերին է տվել:
Բացի այդ Շինդլերի կինը՝ Էմիլին պնդում էր, որ ամուսինն իրականում հրեաներին փրկում էր ոչ թե մարդասիրական նկատառումներից ելնելով, այլ անձնական շահից ելնելով: Էմիլին պատմել է, որ «Շինդլերի ցուցակը» կազմվում էր Գոլդմեն անունով մի տղամարդու կողմից, որը միայն հրեաներից գումարներ վերցնելուց հետո էր նրանց անուններն անցկացնում ցուցակի մեջ:
Հավատալ թե ոչ՝ որոշեք ինքներդ:
16. 1982 թ. ավստրալիացի գրող Թոմաս Քենելին գրում է «Շինդլերի տապանը» գիրքը, որի շնորհիվ Շինդլերն այնուամենայնիվ հերոս է հռչակվում: Ավելի ուշ՝ 1993 թ. էկրաններ է բարձրանում Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը, որը հաղթեց Օսկարի 7 անվանակարգերում:
Այս ֆիլմի և գրքի շնորհիվ էլ Շինդլերի «սրիկա» լինելու մասին կասկածները փարատվեցին. նրան անվանեցին «Ազգերի պաշտպան»: