Կարլ Յունգի 20 մտքերը, որոնք ձեզ կօգնեն ընդլայնել աշխարհայացքը
Հոգեբան Կարլ Գուստավ Յունգին՝ Ֆրեյդի աշակերտին և խորքային հոգեբանության ուղղություններից մեկի հիմնադրին, կարելի է համարել դրական հոգեբան և փիլիսոփա: Նույնիսկ ցանկացած անհաջողության մեջ, լինի դա նևրոզ թե ընկճախտ, նա տեսնում էր ինքն իրեն ճանաչելու համար ազդակ կամ իր աշխարհայացքը ընդլայնելու տարբերակ: Եվ այսպես՝
- Այն, ինչ ձեզ նյարդայնացնում է ուրիշների մեջ, կարող է հանգեցնել ինքնաճանաչման:
- Եթե դուք օժտված մարդ եք, դա չի նշանակում, որ դուք ինչ-որ բան ստացել եք: Դա նշանակում է, որ դուք կարող եք ինչ-որ բան տալ:
- Ցույց տվեք ինձ հոգեպես առողջ մարդու, և ես կբուժեմ նրան:
- Մենք ձգտում ենք դեպի անցյալ, դեպի մեր ծնողները, մեր երեխաները, դեպի ապագա, որը մենք երբեք չենք տեսնելու, բայց որի մասին մենք ուզում ենք հոգ տանել:
- Այն, ինչին դու դիմադրում ես, մնում է:
- Դեպրեսիան նման է սև զգեստ հագած կնոջ: Եթե նա եկել է, մի հեռացրու նրան, այլ հրավիրիր սեղանի մոտ՝ որպես հյուրի, և լսիր այն, ինչ նա պատրաստվում է ասել:
- Լինում է այնպես, որ ձեռքերն են լուծում այն հանելուկը, որի դեմ ինտելեկտն անզոր է:
- Երազը փոքր, սակայն լավ թաքցրած դուռ է, որը տանում է դեպի այն սկզբնական տիեզերական գիշերը, որը դեռ մինչև գիտակցության ի հայտ գալը հոգին էր:
- Ով չի անցել սեփական կրքերի քավարանի միջով, նա չի հաղթահարել դրանք մինչև վերջ:
- Ձեր հայացքը պարզ կլինի միայն այն ժամանակ, երբ դուք կկարողանաք նայել սեփական հոգու խորքը:
- Ես այն չեմ, ինչ ինձ հետ եղել է, այլ այն, թե ինչ էի որոշել դառնալ:
- Մենք կարող ենք մտածել, որ ամբողջովին վերահսկում ենք ինքներս մեզ, սակայն մեր ընկերը մեր մասին առանց դժվարության այնպիսի բաներ կարող է պատմել, որոնց մասին մենք չնչին պատկերացում իսկ չունենք:
- «Կախարդական» բառը պարզապես «հոգեբանական» բառի մյուս անվանումն ու նշանակությունն է:
- Մեր անձը մեզ շրջապատող աշխարհի մի մասն է, և նրա գաղտնիքը նույնպես անսահման է:
- Երկու անհատականությունների հանդիպումը նման է երկու քիմիական նյութերի կապի: Եթե կա թեկուզ փոքր ռեակցիա, փոփոխվում են 2 նյութերն էլ:
- Երեխաների ուսերին ընկած ամենածանր բեռը նրա ծնողների չապրած կյանքն է:
- Դուք ավելի պարզ կտեսնեք, եթե սեփական սրտի մեջ նայեք: Ով դուրս է նայում, տեսնում է սոսկ երազներ, իսկ ով ինքն իր մեջ է նայում, արթնանում է:
- Միայնությունը պայմանավորված է ոչ թե շուրջբոլորը մարդկանց բացակայությամբ, այլ մարդկանց հետ ըստ քեզ, էականի մասին խոսելու անհնարինությամբ կամ քո տեսլականների՝ այլոց կողմից չընդունվելով:
- Մի պահիր նրան, ով քեզնից հեռանում է: Հակառակ դեպքում չի գա նա, ով գալիս է դեպի քեզ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը