Կանանց արյան մեջ ազատ ճարպաթթուները կարող են նպաստել պրոլիֆերացիային եւ կրծքագեղձի քաղցկեղի բջիջների աճին: Այս մասին հայտնում են ԱՄՆ Իլինոյս նահանգի համալսարանի գիտնականները:
Նրանց խոսքով՝ սա կարող է բացատրել դաշտանադադարից հետո ուռուցքային հիվանդությունների զարգացման մեծ հավանականությունը:
Գիտնականները անալիզի են ենթարկել հետդաշտանադադարի շրջանում գտնվող կանանց արյան նմուշները, որոնց թվում 37 մասնակից նորմալ քաշ է ունեցել, 63-ը՝ ճարպակալում, ինչպես նաեւ 21 կին հետազոտության սկզբում ճարպակալում է ունեցել, բայց նրանց հաջողվել է նիհարել: Ազատ ճարպաթթուների մակարդակն ավելի բարձր է եղել ճարպակալմամբ կանանց մոտ, բայց նիհարելու պրոցեսում զգալիորեն նվազել է:
Փորձի ընթացքում գիտնականները կրծքագեղձի ER դրական քաղցկեղի առաջնային ուռուցքային եւ տարածվող բջիջների կուլտուրաներ են հավելել ճարպակալմամբ տառապող կանանց արտադրած արյան մեջ: Հետազոտությունները ցույց են տվել, որ չարորակ հյուսվածքներն ավելի կենսունակ են դարձել եւ ավելի արագ են աճել. ճարպաթթուներն ակտիվացրել mTOR սպիտակուցային համալիրների մասնակցությամբ ազդանշանային ուղիները, որոնք նպաստում են քաղցկեղային բջիջների աճին եւ բազմացմանը:
Նշենք, որ այսօր կրծքագեղձի քաղցկեղը համարվում է կանանց շրջանում ամենատարածված օնկոլոգիական հիվանդությունը: Աշխարհում ամեն տարի գրանցվում է այս քաղցկեղի 800 հազարից մինչեւ մեկ միլիոն նոր դեպք: