Հայտնի մարդկանց սպանությունները հաճախ կապված են նախանձի, քաղաքական կամ կրոնական գաղափարախոսության, վրեժի հետ: Երբ աշխարհը զարգացավ, կարևոր մարդկանց սպանությունը դարձավ իշխող ուժերի միջև պայքարի գործիք: Այն բանից հետո, երբ թագավոր Մոֆաբիթ Էգլոնը սպանվեց գահակալության տարիներին՝ մ.թ.ա 1200 թվականին, և գուցե դրանից էլ առաջ, քաղաքական գործիչները սպանվել են տարբեր նպատակներով: Հայտնի մարդկանց սպանությունը հիմնականում արվում է մի քանի պատճառներով՝ կրոնական, գաղափարական, քաղաքական կամ ռազմական, բայց արդյունքը մեկն է. սպանվում է հայտնի դեմք, որին կամ լավ ենք ճանաչում, կամ սիրում ենք: Ներկայացնում ենք 10 ամենասիրելի և ամենահայտնի քաղաքական առաջնորդների սպանություններն ու վայրերը, որտեղ տեղի են ունեցել դրանք:
Բենազիր Բհուտտո. Պակիստան
Պակիստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Բենազիր Բհուտտոն Պակիստանում ամենահայտնի կին քաղաքական գործիչներից էր, ով եղել է Պակիստանի 11-րդ վարչապետը: Նան առաջին կինն էր, ով ընտվել էր կառավարելու մուսուլմանական պետություն: Նա 2 անգամ վերընտրվել է Պակիստանի վարչապետ (1988-1990, 1993-1996թթ.): Նա Պակիստանի պատմության մեջ եղել է առաջին կին վարչապետը և Պակիստանի երբեմնի վարչապետ Զուլֆիկար Ալի Բհուտտոյի և Պակիստանի առաջին տիկին Նուսրաթ Բհուտտոյի փոքր աղջիկը, ինչպես նաև՝ Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարի կինը: Որպես Պակիստանի նախկին վարչապետ, Բենազիր Բհուտտոն եղել է դեմոկրատիայի համար պայքարի դեմքը և դասվում է այն կանանց շարքին, ովքեր վերջին դարում մասնակից են եղել գլոբալ իրադարձությունների: 2007թվականի դեկտեմբերի 27-ին Բհուտտոն սպանվել է կուսակցության շենքից դուրս գալիս, Ռավալպինդի քաղաքում, որտեղ նա հավաքել էր Պակիստանի Ժողովրդական կուսակցության համախոհներին՝ 2008թվականի կառավարական ընտրությունների համար: Երբ Բհուտտոն դուրս եկավ շենքից և պատրաստվում էր նստել իր մեքենան, նրա վրա հարձակում գործեցին: Ինչ-որ մեկը կրակեց նրա վրա, մի քանի փամփուշտներ դիպան մեքենային, ինչն էլ պայթյունի առիթ դարձավ՝ խլելով մոտավորապես 20 մարդու կյանք: Բհուտտոյին տեղափոխեցին Ռավալպինդի հիվանդանոց, որտեղ էլ նա մահացավ տեղական ժամանակով ժամը 18:16-ին:
Ջոն Ֆ. Քենեդի. ԱՄՆ
Ջոն Ֆիցջերալդ Քենեդին Միացյալ Նահանգների 35-րդ նախագահն էր: Նա նախագահել է 1961-ից մինչև 1963 թվականը: Քենեդին Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Motor Torpedo Boat PT-109-ում ծառայությունից հետո, դարձավ Դեմոկրատական կոնգրեսական Բոստոնի շրջանից, իսկ 1953 թվական ն մտավ Սենատ: 1953 թ. սեպտեմբերի 12-ին նա ամուսնացավ Ժակլին Բուվիերի հետ: 1956 թ. Քենեդին գրեթե շահել էր փոխնախագահի պաշտոնը, իսկ 4 տարի անց նախագահական ընտրություններում քվեաթերթիկում առաջինը նշված թեկնածուն էր: Միլիոնավոր մարդիկ հետևում էին իր՝ հանրապետական Ռիչարդ Նիքսոնի հետ բանավեճերին: Հաղթելով շատ քիչ ձայների տարբերությամբ՝ Քենեդին դարձավ առաջին կաթոլիկ նախագահը: 1963թ. նոյեմբերի 22-ին, երբ դեռ չէր լրացել նախագահական պաշտոնավարման 1000-րդ օրը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին սպանվեց իր մեքենայում՝ անցնելով Դալասով: Քենեդին առաջին երիտասարդ նախագահն էր և առաջինը, ով սպանվեց:
Ինդիրա Գանդի. Հնդկաստան
Ինդիրա Փրիադարշիրի Գանդին հնդիկ քաղաքական գործիչ էր, ով եղել է Հնդկաստանի վարչապետ 3 անգամ՝ իրար հաջորդող ընտրություններին (1966-77) և չորրորդ անգամ՝ 1980-84թթ.: Գանդին Սիրիմավո Բանդարանայքից հետո եղել է կառավարության երկրորդ կին ղեկավարը: 2012 թվականի տվյալներով նա համարվել է աշխարհում երկրորդը կինը, ով ամենաերկարն է մնացել կառավարությունում: Նա Հնդկաստանում եղել է առաջին կինը, ով դարձել է վարչապետ: Իր շնորհիվ Հնդկաստանն ու Սովետական Միությունը ամրապնդեցին իրենց կապերը: Գանդին սպանվել է 1984թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 9:20-ին Նյու Դելիում գտնվող կառավարական նստավայրում: Նա սպանվել է իր 2 թիկնապահների՝ Սաթվանթ Սինգի և Բեանթ Սինգի կողմից:
Մարտին Լյութեր Քինգ. ԱՄՆ
Մարթին Լյութեր Քինգը եղել է ամերիկացի քահանա, ակտիվիստ և Աֆրո-ամերիկյան հասարակական շարժման առաջնորդ: Նա հայտնի է նրանով, որ առաջ է տարել հասարակական իրավունքները՝ օգտագործելով ոչ բռնի անհնազանդությունը: Քինգն ամերիկյան լիբերալիզմի պատմության նշանավոր դեմքերից է դարձել: Նա հասարակական ակտիվիստ է դարձել իր կարիերայի վաղ տարիներին: Քինգն առաջնորդում էր 1955 թվականի Montgomery Bus Boycott-ը: 1964 թվականին նա առաջին ամենաերիտասարդ գործիչն էր, ով ստացավ Նոբելյան խաղաղության մրցանակը՝ ռասայական խտրականությանը վերջ դնելու համար: 1968թվականին, մինչև իր սպանվելը, նա մտադիր էր վերջ դնել աղքատությանը և Վիետնամական պատերազմին: 1968 թվականի ապրիլի 4-ին նա սպանվեց հյուրանոցի պատշգամբում կանգնած: Հրազենի գնդակն անցել էր այտի միջով, վնասել ծնոտը և, անցնելով ողնաշարով, հասել ուսին: Մեկ ժամ անց Սրբ. Ջոզեֆ հիվանդանոցում արձանագրեցին Քինգի մահը: Սպանությունը 10 քաղաքներում բողոքի ալիք բարձրացրեց:
Աբրահամ Լինքոլն. ԱՄՆ
Աբրահամ Լինքոլնը, որին նաև անվանում էին Արդար Էբի, եղել է Միացյալ Նահանգների 16-րդ նախագահը և նախագահել է 1861թ. մարտից մինչև 1865թ. ապրիլ: Արդար Էբին իր երկիրը դուրս բերեց Ամերիկայի հասարակական պատերազմից և վերջ դրեց երկրի ներսում տիրող ստրկությանը: Պատերազմի ավարտին Լինքոլնն ուներ Վերակառուցման իր ծրագիրը: Նա մտադիր էր միավորել պետությունը՝ հաշտեցման քաղաքականության միջոցով: Լինքոլնը համարվում է Միացյալ Նահանգների պատմության ամենամեծ նախագահներից: Արդար Էբիի սպանությունը տեղի է ունեցել 1865 թվականի ապրիլի 14-ին, երբ Ամերիկայի հասարակական պատերազմն ավարտին էր մոտենում: Լինքոլնը եղել է ԱՄՆ-ի առաջին նախագահը, որին սպանել են:
Լիքայաթ Ալի Խան. Պակիստան
Նավաբզադա Լիքայաթ Ալի Խանը ժամանակակից Պակիստանի հիմնադիր հայրերի առաջնորդներից էր: Նա եղել է պետական գործիչ, փաստաբան և քաղաքական տեսաբան, որը դարձավ Պակիստանի վարչապետ և պաշտպանության առաջին նախարար: Լիքայաթը մտավ քաղաքականություն՝ որպես Հնդկաստանի Մուսուլմանական լիգայի անդամ: Նա մեծ դեր է ունեցել Պակիստանի և Հնդկաստանի անկախության հռչակման հարցում: 1951թ. հոկտեմբերի 16-ին նրա վրա 2 անգամ կրակել են Մուսուլմանական Քաղաքի լիգայի հավաքներից մեկի ժամանակ՝ Ռավալպինդիում: Խանին անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ նրան արյան փոխներարկում կատարեցին, բայց դա էլ չօգնեց: Սպանության պատճառը մինչ այժմ էլ բացահայտված չէ, քանի որ այն երբեք խորապես չի ուսումնասիրվել:
Ֆաիսալ թագավոր. Սաուդյան Արաբիա
Ֆաիսալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդին եղել է Սաուդյան Արաբիայի թագավորը 1964-1975 թվականներին: Նա կարողացավ երկիրը դուրս բերել ֆինանսական ծանր վիճակից և բարեփոխումների ծրագիր ներկայացրեց: Նա բարեհաջող կերպով իր թագավորությունում հաստատեց բյուրոկրատիա, և իր թագավորման տարիները Սաուդիան Արաբիայի բնակիչների համար մեծ նշանակություն ունեցան: 1975թ. մարտի 25-ին Ֆաիսալը սպանվեց իր խորթ եղբորորդու՝ Ֆաիսալ բին Մուսադի կողմից, ով նոր էր վերադարձել Միացյալ Նահանգներից: Սպանությունը տեղի ունեցավ Մեջլիսում: Սպասասրահում արքայազն Ֆաիսալը խոսում էր Քուվեյթի ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես սպասում էին թագավորի հետ հանդիպման: Երբ արքայազնը մոտեցավ նրա հետ ողջագուրվելու, թագավորը, ինչպես կարգն է, խոնարհվեց համբուրելու նրան, հենց այդ պահին էլ արքայազնը հանեց զենքն ու կրակեց:
Թոմաս Դարսի. Կանադա
Թոմաս Դարսի Էթիեն Հյուջ ՄըքԳին իռլանդացի ազգայնամոլ էր, կաթոլիկ խոսնակ, լրագրո: Նա պայքարում էր Կանադայի և Իռլանդիայի ազգային ինքնության համար, որը կապահովեր իրենց խմբակային լինելը: Նա միակ կանադացի քաղաքական զոհն է: Լինելով քաղաքական ակտիվիստ՝ նա կողմ էր Կանադայում նոր ազգամիավորման ստեղծմանը: 1868թ. ապրիլի 7-ին, ՄըքԳին մասնակցում է կառավարական բանավեճի: Տուն մտնելու պահին, երբ ՄըքԳին սպասում էր սպասուհու դուռը բացելուն, Պատրիկ Ուելանը սպանում է նրան:
Ռաֆիկ Բահա Էլ Դին Ալ-Հարիրի. Լիբանան
Ռաֆիկ Բահա Էլ Դին Ալ-Հարիրին եղել է Լիբանանի վարչապետ 1992-1998թվականներին և 2000 թվականից մինչև իր հրաժարականը՝ 2004թ. հոկտեմբերի 24-ը: Վարչապետ լինելու տարիներին նա գլխավորում էր 5 կաբինետ: Հարիրին մեծ ներդրում է ունեցել երկրի հետպատերազմյան բիզնես կյանքում, ինչպես նաև Բեյրութի վերակառուցման գործում: Հարիրին սպանվել է 2005թ. փետրվարի 14-ին, երբ իր ավտոմեքենան անցնում էր Բեյրութի Սրբ. Ջորջ հյուրանոցի մոտով: Նրա սպանության հետաքննությունը դեռևս շարունակվում է և տարվում է Դանիել Բելամարի կողմից:
Մահաթմա Գանդի, Հնդկաստան
Հնդիկ քաղաքական ակտիվիստ և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդին Հնդաստանում եղել է հնդկական ազգայնականության նշանավոր առաջնորդ: Նա սպանվեց Նյու Դելիի փողոցներից մեկում հասարակական ակտիվիստ դարձած երիտասարդ ուսանողի կողմից: Սպանությունը բողոքի ալիք բարձրացրեց ոչ միայն Հնդկաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում: Իր՝ աղքատների հանդեպ կարեկցանքը փոփոխությունների հսկայական ծրագիր էր:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը