Հայտնաբերվել է խլության գենը
Advertisement 1000 x 90

Հայտնաբերվել է խլության գենը

Մեծ Բրիտանիայում   Medical Research Council (MRC) Harwel-ի մասնագետները, լաբորատորիաներում մկների վրա փորձարկումների ընթացքում պարզել են, որ   Slc4a10 անունով գենն իր մուտացիայի դեպքում էական դեր է խաղում լսողության տարիքային կորստի մեջ: Գիտությանը լավ հայտնի է, որ ծերանալուն զուգընթաց մարդու մոտ մեծանում է բազմաթիվ խանգարումների զարգացման ռիսկը, ներառյալ` սրտանոթային հիվանդությունները, դիաբետը, լսողության կորուստը և ձեռքբերովի թուլամտությունը:  Ավելի վաղ հայտնի էր, որ այդ գենն ազդում է նաև տեսողության վրա:  Մոտ ապագայում գիտնականները կհետազոտեն մարդու առողջության մեջ   Slc4a10-ի դերը և եթե մկների մասնակցությամբ փորձարկումների արդյունքները հաստատվեն, գենետիկական վերլուծությունը թույլ կտա հայտնաբերել այն հիվանդներին, որոնք լսողության խանգարման հետ կապված ռիսկի խմբում են:

Այդ խանգարումներն էականորեն նվազեցնում են մարդու կյանքի որակը` նրան ստիպելով օգտվել տարբեր լսողական սարքերից կամ էլ ուղղակի տառապել շրջակա աշխարհը սովորականի պես ընկալելու անհնարինությունից: Հետազոտության աշխատանքները հրապարակվել են  Nature Communications ամսագրի կողմից: