Հայտնի սցենարիստը բամբասանքներից չի նյարդայնանում։ Ասում է`մեծական խոսք կա` եթե քեզնից բան չես ներկայացնում, ոչ մեկին հետաքրքիր չես։
Հաղորդավար, սցենարիստ Դիանա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անկեղծացել է, պատմել իր նոր սցենարի, դերասանների հետ աշխատանքի, իր երազանքի և ուժեղ կին լինելու մասին։ Զրուցել է Աստղիկ Սուքիասյանը։
-Այժմ աշխատում եք «Անհասցե ծնվածները» հեռուստադրամայի սցենարի վրա: Ի՞նչ սպասելիքներ ունեք։
-Յուրաքանչյուր պրոդուկտի հաջողությունը միջուկն է սյուժեն։ Կարող ես քեզ շրջապատել լավագույն դերասաններով, զինված լինել լավագույն տեխնիկայով, բայց եթե նյութը լավը չէ, ապա չհավատաք, որ լավ դերասանների կամ արտագնա նկարահանումների շնորհիվ կարելի է վարկանիշ ձեռք բերել։
Դիանա Գրիգորյանը
-Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում, Եվրոպայում սերիալների նկարահանման վրա ահռելի գումարներ են ծախսում: Որքա՞ն գումար է անհրաժեշտ Հայաստանում հեռուստասերիալ նկարելու համար, և ունե՞ն դրանք կրթադաստիարակչական նշանակություն:
-Դաստիարակությունը միայն այն չէ, որ երեխային ասես սա կարելի է, սա չի կարելի։ Երբ ասում են, որ սերիալներ դիտելով երեխաները վատ բաներ են սովորում, դա ինձ համար թերի արտահայտություն է, որովհետև երեխան, եթե ունակ է վատը սովորելու, ապա կարող է բարեկամից, հարևանից, մանկապարտեզից, դպրոցից, ամեն տեղից սպունգի նման վատը կլանել։ Յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր դրական և բացասական կերպարները։ Կան կերպարներ, որոնք շատ գրագետ են խոսում կան և հակառակը, սակայն այդ ամենը կերպարն է պահանջում։
Խնդրում եմ, թող քննադատողները նշեն գոնե մեկ ստեղծագործություն, որտեղ կան միայն բարի հերոսների, միայն դրական սյուժետային զարգացումներ և դրական ավարտ։ Այդպես նույնիսկ հեքիաթներում չի լինում։ Այսօր հեռուստացույցը մեզ մշտապես չի ուղեկցում և մենք ունենք հնարավորություն պարզապես երեխային չթույլատրել , որ նայի այս կամ այն հաղորդումը կամ սերիալը։ Եթե մարդիկ սերիալներից են բողոքում, ապա թող մտածեն թե ինչպես իրենց երեխաներին պաշտպանեն համացանցային աղբից։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am