Մյունխենի տեխնիկական համալսարանի հետազոտողները լայնամասշտաբ հետազոտություն են անցկացրել, որի նպատակն է պարզել՝ կա՞ արդյոք կապ պատվաստումների և ցրված սկլերոզի միջև: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Neurology ամսագրում:
Հետազոտության շրջանակում վերլուծվել են ավելի քան 200 000 մարդու տվյալներ (այդ թվում՝ ցրված սկլերոզով տառապող 12262 հիվանդի տվյալներ), որոնք վերաբերել են նաև պատվաստման մակարդակին: Կյանքի ընթացքում բոլոր մասնակիցները ստացել են ջրծաղիկի, կարմրուկի, համաճարակային պարոտիտի, կարմրախտի, գրիպի, մենինգոկոկային վարակի, պնեվմոկոկային վարակի, մարդու պապիլոմա վիրուսի, տզային էնցեֆալիտի, հեպատիտ A և B-ի դեմ պատվաստումներ:
Հաստատվել է, որ պատվաստումը ցրված սկլերոզի զարգացման ռիսկի գործոն չի կարող համարվել:
Բացի այդ, ցրված սկլերոզ ախտորոշումից 5 տարի առաջ տվյալ խմբի հիվանդներն ավելի քիչ պատվաստում են ստացել, քան նրանք, ում մոտ տվյալ հիվանդությունը հայտնաբերվել է: Առավել հստակ դա արտահայտվել է գրիպի և տզային էնցեֆալիտի դեմ պատվաստումների դեպքում:
Գիտնականները չեն կարողանում բացատրել այդ ֆենոմենը, սակայն չեն բացառում, որ պատճառը կարող է թաքնված լինել նրանում, որ պատվաստումը ինչ-որ կերպ կարող է կանխել իմունային համակարգի հարձակումը կենտրոնական նյարդային համակարգի վրա: