ԱՄՆ-ում 20-րդ դարում շատ վեպեր են գրվել։ ԱՄՆ-ում 20-րդ դարում մի շարք հայտնի հրատարակչություններ են եղել, որոնք ճաշակ էին թելադրում ու նրանք էին որոշում՝ որն է լավ վեպ, որը՝ չէ։ Նրանք էին ընտրում ու բացահայտում տաղանդներին, նրանք էին կորցնում ու մերժում շատ ուշատ շնորհալի գրողներին․․․
Մաքս Փերքինսը (1884 թ․ սեպտեմբերի 20 – 1947 թ․ հուլիսի 17) «Charles Scribner`s Sons» հրատարակչության խմբագիրն էր, ավարտել էր Հարվըրդի համալսարանը, աշխատել էր նաև «The New York Times»-ում։ Հրատարակչությունում գործի անցնելով՝ որոշում է բացահայտել ու տպարգրել երիտասարդ, սկսնակ գրողների։ Այդպես էլ տպարգրվում են Հեմինգուեյի, Ֆիցջերալդի և Թոմաս Վուլֆի առաջին գործերը․․․
1919-ին Փերքինսը ծանոթանում է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի հետ և թեպետ ավելի փորձառու խմբագիրները մերժել ու չէին հավանել 22-ամյա սկսնակ արձակագրի ձեռագիրը, Մաքսն անում է ամեն բան, որ տպագրի Ֆիցջերալդին։ Նրա համառության, լավ գրականությունը ճանաչելու ու գրողի հետ ամեն տողի վրա աշխատելու շնորհիվ էլ «Դրախտի այս կողմը» վեպի ողջ տպաքանակը գրախանութներում հայտնվելուց երեք օր անց սպառվեց։ Դա 1920 թվականն էր։
1926-ին Փերքինսի ջանքերով տպագրվում է Էռնեստ Հեմինգուեյի առաջին՝ «Եվ ծագում է արևը» վեպը։ Այդ ժամանակների համար Հեմինգուեյի վեպը բավական խնդրահարույց ու համարձակ էր, հրատարակիչները չէին ցանկանում տպագրել այն, և միայն Փերքինսի շնորհիվ է, որ այս վեպը մենք կարդում ենք նաև այսօր։
Ամբողջությամբ՝ vnews.am