Շվեյցարիայում «խելացի» արևային էլեկտրակայան են մշակել շենքերի ճակատների համար
Advertisement 1000 x 90

Շվեյցարիայում «խելացի» արևային էլեկտրակայան են մշակել շենքերի ճակատների համար

Շենքերի ճակատների համար «խելացի» արևամարտկոցներ են ստեղծել Ցյուրիխի տեխնիկական համալսարանի (ETHZ) ինժեներները: Պանելները կարող են շարժվել հորիզոնական և ուղղաձիգ ուղղությամբ՝ ընտրելով անհրաժեշտ կողմնորոշումն Արեգակի նկատմամբ՝ տվյալ շրջանում շենքերի օպտիմալ ջեռուցման կամ սառեցման նպատակով: Իրենց մշաման մասին մասնագետները պատմել են Nature Energy հանդեսում:

Ինչպես իր կայքում նշել Է ETHZ-ն, պրոֆեսոր Առնո Շլյուտերի ղեկավարած գիտական խումբն ստեղծել Է «տեղափոխելի արևային պանելների համակարգ Էլեկտրականության արտադրության համար», որը, կախված եղանակից, կարգավորում Է շենքի պատերին ընկնող՝ Արգակի ճառագայթման քանակը: Մեկ տարում, հաշվի առնելով տաքության և սառնության սեզոնային կարիքները, չափավոր կլիմայի պայմաններում նման Էլեկտրակայանում արտադրվում Է 15 տոկոսով ավելի Էներգիա, քան սպառվում Է, իսկ ամռան պարզ եղանակին այդ համակարգը 50 տոկոսով ավելի արտադրողական Է շենքի ճակատին ամրացված ստատիկ արևային պանելներից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: