Գիտնականներն առաջին անգամ ջուր են հայտնաբերել, հնարավոր է՝ բնակելի մոլորակի մթնոլորտում
Advertisement 1000 x 90

Գիտնականներն առաջին անգամ ջուր են հայտնաբերել, հնարավոր է՝ բնակելի մոլորակի մթնոլորտում

Գիտնականներն առաջին անգամ ջրի գոլորշու նշաններ են հայտնաբերել K2-18b արտամոլորակի մթնոլորտում, որը գտնվում է իր աստղի այսպես կոչված բնակելի գոտում: Սեպտեմբերի 11-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA):

Հայտնագործությունը կատարվել է Hubble ուղեծրային աստղադիտարանի միջոցով: Օգտագործելով այդ աստղադիտակի տվյալները՝ գիտնականները վերլուծել են մոլորակի մթնոլորտի կազմը սպեկտրային անալիզի մեթոդով: Եթե աստղագետների ներկայիս եզրակացությունները հաստատվեն հետագա հետազոտություններով, K2-18b-ն կդառնա առաջին եւ գիտությանը հայտնի միակ մոլորակն Արեգակնային համակարգի սահմաններից դուրս, որի մթնոլորտում ջրի գոլորշի կա, իսկ մեկեւույթին հնարավոր է հեղուկ վիճակում ջրի գոյությունը:

K2-18b-ն վերագրվում է Գերերկրների դասին, եւ դրա զանգվածը ութ անգամ մեծ է, քան մեր մոլորակինը, իսկ շառավիղը մեծ է մոտավորապես երկու անգամ: Այն գտնվում է մեզանից 110 լուսային տարվա հեռավորության վրա եւ պտտվում է կարմիր թզուկի շուրջը: