Գրեթե 80 տարի երկրի գլխավոր ժամացույցը անխափան,բոլորիս համար սովորական դարձած ղողանջներով ավետում է նոր օրը…
Մենք իրեն ենք սովորել ինքը մեզ ։Քանի քանի զույգեր են իրենց առաջին հանդիպումը նշանակել հենց ժամացույցի տակ ,քանի սեր է տեսել միայն ինքը գիտի։
Հարազատ դարձած երկրի գլխավոր ժամացույցը…
Ի՞սկ գիտեք, որ ի սկզբանե նախատեսված չի եղել որ այդտեղ պետք է ժամացույց լիներ ։Այդ տեղում հսկայական կլոր անցք էր ,որտեղով կառավարության շենքի շինարարության ժամանակ` 1940 թվականին, բոլոր շինանյութերը շենք էին բերվում ,որը այդպես էլ չփակվեց: Խնդիրը լուծելու նպատակով հանրապետության ղեկավարությունը դիմեց Կրեմլ, որտեղից էլ ստացվեց այնտեղ ժամացույց տեղադրելու խորհուրդը: Այդպես էլ որոշվեց, որ կառավարության շենքի անցքը կփակվի ժամացույցով, որը հետագա տարիներին Երևանի խորհրդանիշը դարձավ: Հետաքրքիր է, որ նախագծի հեղինակը ոչ թե հայ է, այլ Մագնիշևսկի ազգանունով մեկը: Ցավոք, հայտնի չէ, թե որտեղ է ծնվել Հայաստանի գլխավոր ժամացույցը և որտեղից է բերվել իր Հայրենիք:
Ժամացույցի ճանապարհը դեպի Երևան այնքան էլ հեշտ չի եղել: Հայրենական պատերազմի պատճառով ժամացույցի բերելը ձգձգվեց մոտ մեկ տարի ,և Երևան հասավ միայն 1941թվի աշնանը:
3 մ 60 սմ տրամագծով ժամացույցը, որի 170 սմ երկարությամբ մեծ սլաքը կշռում է 4 կգ 850 գր, իսկ 110 սմ երկարությամբ փոքր սլաքը` 3 կգ 500 գր, աշտարակի վրա տեղադրվեց Արծրուն Յավրոյանի` քաղաքի գլխավոր ժամացույցի առաջին ժամագործի կողմից: Երևանի գլխավոր ժամացույցի պատմության ողջ ընթացքում եղել է ընդամենը հինգ ժամագործ. Արծրուն Յավրոյան, Զորիկ Հակոբյան, Գեղամ Մկրտչյան, Աշոտ Մալիքսեթյան և այժմ աշխատում է Լյովա Ալեքսանյանը: Նրանցից առաջինը` Յավրոնյանը, ժամացույցին ծառայել է 40 տարի:
Հայտնի չէ, թե ժամացույցը որ ամսում կամ որ օրն է սկսել աշխատել, բայց հայտնի է, որ մոտ ութսուն տարվա ընթացքում կանգ է առել միայն 2-3 ժամով: Անգամ արցախյան պատերազմի տարիներին, երբ Երևանում միայն մի քանի ժամով էին միացնում լույսը, երկրի գլխավոր հրապարակի ժամացույցը շարունակում էր աշխատել` հավատարիմ մնալով իր առաքելությանը: Իր ողջ պատմության ընթացքում հանրապետական ժամացույցը միայն մեկ անգամ է տեխնիկական փոփոխության ենթարկվել, երբ 2001թ. հուլիսի 5-ին մեխանիկական բլոկից անցել է էլեկտրոնայինին:
Մեր երկրի գլխավոր ժամացույցը ունի զանգի 5 տարբերակ ունի. դո, մի, ֆա, սոլ, լյա նոտաները, որոնցից սկսվում է Հայաստանի օրհներգը։
Ժամացույցի տեղադրման օրից հանրապետության Հրապարակը շատ է փոխվել,գեղեցկացել եւ նորացվել։
Իսկ ժամացույցը ինչպես 80 տարի առաջ, հիմա էլ իր ղողանջներով շարունակում է ավետել մեր օրը…