Մինչ Քարահունջի մասին նյութը ավարտելը ուզում եմ մի հետաքրքիր լուրով կիսվեմ…
Այն ինչ հիմա կներկայացնեմ արդեն մեկ տարուց ավել է գիտեմ, բայց չեմ բարձրաձայնել (բացառությամբ Սուքիաս Թորոսյանի) (ում էջից և իմացել եմ առաջին անգամ այս գտածոյի մասին), էջում թողած մեկնաբանության:
Լուսանկարը պատկանում է անհայտ թուրքի, ու, ըստ ամենայնի, սա նրա գտածոն է և պահվում է իր մոտ…
Հնարավոր է հենց նա է պեղել… Հայտնաբերված կարող է լինել միայն Արևմտյան Հայաստանի արևելյան գավառներից մեկում…
Թուրքը չի էլ հասկացել ինչ է սա և ենթադրում է որ «ուրարտական» սեպագիր է… Իրականում մեդալjոնի վրա աքեմենյան սեպագիր է (աբուգիդա տեսակի գիր):
Աջ կողմում գրված է
“tu-u-va / da'(y)a’ra’va’ush’h(a) / xshayathia” – ինչը նշանակում է «Նրա մեծություն շահ Դարեհ» (“Дарий (др.-перс. ??????? Dārayava(h)uš, что означает «Держащий добро», «Добронравный»)”
Xshayathia = шах ((شاه)))
Ամենայն հավանականությամբ Դարեհ Ա (մ.թ.ա. 522—486 թթ) պիտի լինի:
Իսկ ձախ կեսը էլ ավելի հետաքրքիր է –
«հa-d(a)-a / a-ra-ta-h(a) / va-za-ra-ka / p(a)-a» – Աստված պահի Արատտայի կառավարչին (vazaraka = визирь = ферзь)
Սա, ըստ երևույթին ևս մի ապացույց է առ այն, որ դեռ շումերական աղբյուրներից հայտնի Առատը (Արատտան, KUR aratta), նախ և առաջ, քաղաք էր.. Դրա մասին ես արդեն գրել եմ, չեմ ուզում կրկնել…
Քանզի մենք գիտենք Դարեհի Բեհիստունյան եռալեզու արձանագրությունում Հայքը հիշատակվում է Armina (Urartu, Harminua) անվանումով:
Բացի այդ, աքեմենյան սեպագրում չկա քաղաքի համար հատուկ գաղափարագիր, բայց կա երկրանունների համար…
Իսկ այս դեպքում Արատտայի առչև չկա ոչ մի գաղափարագիր…
Լիովին կիսում եմ մեր փայլուն շումերագետ Արմեն Դավթյանի այն հիմնավորված տեսակետը, որ Aratta և Ararat անվանումները համարժեք չեն և որ առաջինը դա Այրարատ աշխարհի մայրաքաղաքն էր, որ գտնվում էր Ծաղկոտն գավառում…
Իսկ ես պնդում եմ, որ այն պիտի գտնվեր Դիադինի տեղում…
Դժվար է ասել այս մեդալյոնը պարգև է պարսիկ դրածո կառավարչին, թե ազգությամբ հայի (երկրորդ դեպքում այն, ավելի հավանաբար, պիտի ուղարկված լիներ մինչև Հայքի ընդվզումը…):
Հ.Գ. Հայերենիս ու պարսկերենիս համար կներեք))