Շվեյցարացի գիտնականներն ստեղծել են փափուկ կուտակչային մարտկոց, որը կարելի է ճկել, ձգել և ոլորել: Այն նախատեսված է ճկուն Էլեկտրոնային սարքերի համար: Այդ մասին հայտնել է Ցյուրիխի Դաշնային տեխնիկական համասարանի մամուլի ծառայությունը:
Գյուտի նկարագրությունը հրապարակել է Advanced Materials գիտական հանդեսը: Էլեկտրոնային սարքերի արդի արտադրողներն ակտիվորեն մշակում են գաջեթներ, որոնք կարելի է ծալել և նույնիկ գլանաձև ոլորել: Բացի դրանից, «խելացի» հագուստի մեջ օգտագործվում են միկրոսարքեր, որոնք հետևում են մարդու առողջական վիճակին: Այդ բոլոր սարքերին աշխատելու համար անհրաժեշտ է էներգիայի աղբյուր: Սովորաբար դա լիթիումա-իոնային կուտակիչն է: Բայց այդ տեսակի մարտկոցը հաճախ կոշտ և ծանր է լինում և վատ է համապատասխանում ճկուն էլեկտրոնային հարմարանքներին և տեքստիլ հագուստին: ETH Zurich-ի նյութագիտության պրոֆեսոր Մարկուս Նիդերբերգերը և նրա ղեկավարած գիտնականների խումբը գտել են այդ խնդրի լուծումը: Նրանց ստեղծած ճկուն կուտակչի նախատիպի հաստությունը զուգադրելի է ֆոտոժապավենի հաստության հետ: Այն կարելի ճկել, ձգել և ոլորել՝ չդադարեցնելով ԷլեկտրաԷներգիայի մատուցումը: Մարտկոցը բաղկացած է մի քանի շերտից՝ բուտերբրոդի ձևով, իսկ դրա կարևորագույն բաղադրիչն Էլեկտրոլիտն է: Ճկուն կուտակչի կիրառման ոլորտների թվում գիտնականները նշում են, բացի հագուստից, ճկվող էկրաններով համակարգիչներն ու պլանշետները: