Բանաձևն ուժի մեջ է մտնում առանց Սենատի և ԱՄՆ նախագահի հաստատման. BBC
Advertisement 1000 x 90

Բանաձևն ուժի մեջ է մտնում առանց Սենատի և ԱՄՆ նախագահի հաստատման. BBC

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այսօր ընդունեց բանաձևը, որը պաշտոնապես ճանաչեց 1915թ. հայկական ջարդերը որպես ցեղասպանություն: Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանը հայտարարեց, որ բանաձևը թունավորելու է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև քաղաքական մթնոլորտը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևը նշանակում է, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այն ուժի մեջ է մտնում առանց Սենատի և Միացյալ Նահանգների նախագահի հավանության:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից խորհրդանշական նշանակություն ունի, բայց դա ուղղակիորեն չի ազդում Պետդեպարտամենտի և ամերիկացի դիվանագետների դիրքորոշման վրա, հայտարարել է Conciliation Resources բրիտանական կազմակերպության կովկասյան ծրագրի տնօրեն Լորենս Բրուքսը:

Բանաձևի քվեարկությունից առաջ փաստաթղթի քննարկման ժամանակ կոնգրեսականները ավելի շատ խոսեցին պատմական արդարության խնդրի մասին, քան արտաքին քաղաքականության:

Այս փաստաթուղթը դեմ չէ Թուրքիային, այլ Օսմանյան կայսրությունում պատմական իրադարձությունների մասին է, հայտարարել է Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Սթեն Հոյերը:

Բանաձևը ազդանշան է մեր հայ եղբայրներին և քույրերին, ինչպես նաև քուրդ քույրերին ու եղբայրներին, որ ԱՄՆ-ը չի լքի նրանց, հավելել է Հոյերը:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ 19 տարի պայքարում էր բանաձևի ընդունման օգտին:

«Մենք երբեք չենք մոռանա»,- հայտարարեց Շիֆն ու արցունքներն աչքերին ավելացրեց. «Մենք չենք լռելու»: