Պաբլո Պիկասո՝ իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ: Կյանքի մեծ մասը նա անցկացրել է Ֆրանսիայում: Պիկասոն հայտնի է՝ որպես կուբիստական շարժման հիմնադիր: Նրան անվանում են «ամենաթանկ նկարիչը»: 2010թ. Պիկասոյի «Մերկ կինը, կանաչ տերևներ և կուրծք» կտավը, որը վաճառվել է «Քրիստիս» աճուրդի տանը 106482000 դոլարով, դարձավ աշխարհում երբևէ վաճառված արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը: 2013թ. այս ռեկորդը նորից գերազանցվեց. մասնավոր աճուրդում «Երազ» կտավի համար գնորդը վճարել է 150 մլն դոլար:
Ներկայացնում ենք Պաբլո Պիկասոյի փիլիսոփայական իմաստուն մտքերը, որոնք ստիպում են նայել կյանքին այլ կողմից:
Այն ամենը, ինչ դու կարող ես երևակայել, ռեալ է:
Էյնշտեյնի հանճարը հանգեցրեց Հիրոսիմային:
Եթե ցանկանում ես պահպանել թիթեռի թևերի փայլը, ապա մի դիպչիր դրանց:
Կա կանանց միայն 2 տեսակ. աստվածուհիներ և ծախու կանայք:
Ստիպել քեզ ատել՝ ավելի դժվար է, քան սիրել:
Մարդկանց մեջ նույնպես կրկնօրինակն ավելի շատ է, քան բնօրինակը:
Համակարգիչներն անօգուտ են: Դրանք կարող են միայն պատասխաններ տալ:
Մենք չենք ծերանում, մենք հասունանում ենք:
Պետք է շատ ժամանակ ծախսել վերջապես երիտասարդ դառնալու համար:
Չկա ոչինչ ավելի վատ, քան հիասքանչ սկիզբը:
- Ես չեմ փնտրում: Ես գտնում եմ:
- Տարիքի հետ քամին ավելի է ուժեղանում, և այն միշտ փչում է դեմքիդ:
- Նկարիչն այն մարդն է, ով նկարում է այն, ինչը կարելի է վաճառել:
- Լավ նկարիչն այն մարդն է, ով վաճառում է այն, ինչ նկարում է:
- Հաջողությունն իր մեջ վտանգ է պարունակում: Սկսում ես կրկնօրինակել ինքդ քեզ: Իսկ դա ավելի վտանգավոր է, քան ուրիշներին կրկնօրինակելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը