Պայքար խումհարի դեմ. ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի
Advertisement 1000 x 90

Պայքար խումհարի դեմ. ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի

Խնջույքից հետո ալկոհոլի օգնությամբ խումհարի դեմ պայքարելը կարող է մահացու վտանգավոր լինել, հավաստիացնում է Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային մասնագետ, հոգեբույժ-թմրաբան Եվգենի Բրյունը։

Նրա խոսքով՝ չի կարելի ալկոհոլի նոր չափաբաժին խմել, քանի դեռ օրգանիզմը չի մաքրվել խմված քանակությունից։ Իսկ դրա վրա ծախսվում է 3 օրից 3 շաբաթ։

«Եվ պետք է հասկանալ, որ այն, ինչ շատերն անվանում են խումհար, դա մնացորդային ալկոհոլացումն է, մնացորդային հարբածությունը։ Ուստի, խումհարը հաղթահարել ալկոհոլով չի կարելի»,- ասել է մասնագետը RT պարբերականին։

Իսկ ի՞նչ կարելի է անել խումհարից ազատվելու համար։

Բրյունը խորհուրդ է տալիս ոգելից խմիչքի օգտագործումից հետո խմել կեֆիր, որն ունի առանձնահատուկ սպիտակուցային ֆրակցիաներ, որոնք ներծծվում են տոքսինների մեջ։ Թմրաբանի կարծիքով՝ լավ են ազդում նաև թունդ բուլյոնները, կաղամբի թթվաջուրը և սաթի թթվով ցանկացած դեղամիջոց։

Իսկ ահա հարավկորեական Չեջուի Ազգային համալսարանի և Բժշկական գիտությունների ինստիտուտի հետազոտողները խումհարի լավագույն միջոց են համարում ծնեբեկը, տեղեկացնում է Wiley Online Library պորտալը։

Նրանց խոսքով՝ ամինաթթուները և հանքային տարրերը, որոնք պարունակվում են վաղահաս ծնեբեկում, նվազեցնում են թթվային սթրեսները, որոնց ենթարկվում են լյարդի բջիջները ալկոհոլի պատճառով։ Միևնույն ժամանակ, մասնագետները հավաստիացրել են, որ ծնեբեկը կարող է ընդամենը թեթևացնել խումհարը, բայց լիովին չի ազատի դրանից։

Սուն Յաթ Սենի (Չինաստան) համալսարանի մասնագետներն, իրենց հերթին, խումհարի լավագույն միջոց են անվանել լայմի և կիտրոնի գազավորված հյութը։ Հետազոտության տվյալների համաձայն, որը հրապարակվել է Royal Society of Chemistry-ում, այդ ըմպելիքը արդյունավետորեն խթանում է ֆերմենտների առաջացումը, որոնք տրոհում են ացետալդեհիդը՝ թունավոր քիմիական միացություն, որը կուտակվում է օրգանիզմում և ցավ ու սրտխառնոց առաջացնում։

med.news.am