Երբ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանին ծանոթացրել են Հովհաննես Թումանյանի հետ, նա հարցրել է.
-Ի՞նչ գործով ես զբաղվում։
-Գրում եմ,- պատասխանել է Թումանյանը։
-Գրու՞մ ես. Ուրեմն գրագիր ես, ու՞մ կանտորումն ես ծառայում,- նորից հարցրել է Մանթաշյանը։
-Կանտորում չեմ ծառայում,- պատասխանել է Թումանյանը։
-Կանտորում չե՞ս ծառայում, բա որտե՞ղ ես գրում, ի՞նչ ես գրում:
-Հեչ, հենց էնպես, ինձ համար բանաստեղծություններ եմ գրում, գիրք եմ շինում։
-Հաա՜, հասկացա՜, ուրեմն պարապ ես եղել, դե էդպես ասա, տո հեր օրհնած,- եզրակացրել է Մանթաշյանը։
Հետագայում այս պատմությունը Թումանյանը օգտագործել է իր «Պոետն ու Մուսան» պոեմում։
Մի մեծ պարոն
Մեր մեջ շատ խելոք և շատ անվանի,
Մի օր ինձանից արավ հարց ու փորձ
-Ունի՞ս, հարցրեց, մի պաշտոն կամ գործ։
-Բանաստեղծ եմ ես, ասացի հպարտ։
-Դժվար է ասավ, երբ անգործ է մարդ։
-Բանաստեղծ եմ ես,- կրկնեցի մեկ էլ։
-Հասկացանք, ասավ, պարապ ես եղել…
Այս պատմությունը, որն իր հուշագրության մեջ ներկայացնում է Վարդգես Ահարոնյանը, ամփոփում է այսպես.
«յս էր հայ բուրժուազիայի ըմբռնումը հայ գրողի մասին: Իսկ հայ մտավորականության ապազգայնացած մասը՝ բժիշկներ, իրավաբաններ, ճարտարապետներ և այք, ուղղակի արհամարհանք ունեին դեպի հայ գիրքը: Սրանց համար հայ լեզուն, հայ գրականությունը, հայ բեմը, հայ մշակույթը առհասարակ՝ անարժեք բաներ էին: Մի փոքրիկ ժողովրդի գեղջկական լեզու, խղճուկ գրականություն և անարժեք մշակույթ»: