Չարլզ Բուկովսկի. vnews.am
Advertisement 1000 x 90

Չարլզ Բուկովսկի. vnews.am

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի երիտասարդի ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում գաղտնի գործակալության աշխատակիցները ձերբակալում են՝ մեղադրելով նրան զինվորական ծառայությունից խուսափելու մեջ: Տղան 17 օր անցկացնում է բանտում, իսկ երբ ազատվում է, որոշում է անպայման զինվորական ծառայության անցնել, սական որոշակի հոգեբանական թեստեր չհաղթահարելու պատճառով՝ ռազմական ադմինիստրացիան նրան «ոչ պիտանի» է ճանաչում․․․

Այդ երիտասարդը Հենրի Կառլն էր, նույն ինքը՝ Չարլզ Բուկովսկին…

Բուկովսկին՝

․․․․գերմանական ծագմամբ ամերիկացի գրողը, «կեղտոտ ռեալիզմի» վառ ներկայացուցիչն է, ինչպես նաև՝ կարճ պատմվածքների մեծ վարպետը:

Ծնվել է 1920 թվականի օգոստոսի 16-ին գերմանական Անդերնախ քաղաքում Հենրի և Կատարինա Բուկովսկիների ընտանիքում։ Նրա ծնողները հանդիպել են Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ բանակում, որտեղ հայրը սերժանտ էր: Այս կապից Կատարինան հղիանում է, ու տարիներ անց Բուկովսկին անընդհատ կբողոքի և կհիշատակի, որ արտամուսնական կապից է ծնվել. ծնողներն ամուսնացել են նրա ծնունդից մեկ ամիս անց:

1923 թվականին Բուկովսկիների ընտանիքը նավով տեղափոխվում է ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաք, որը ներկայումս համարվում է թմրանյութերի շրջանառության ամենամեծ քաղաքներից մեկն ԱՄՆ-ում, Բալթիմորն անվանում են նաև ամերիկյան Ամստերդամ:

1930 թվականին ընտանիքը տեղափոխվում է Լոս Անջելես: Պատանեկան տարիները բավականին դժվար են եկել Բուկովսկու համար. նրան ծաղրում էին դպրոցում գերմանական առոգանության և հագուստի համար: Այս ամենին ավելանում էր հոր դաժան վերաբերմունքը որդու նկատմամբ: «Բուկովսկի» կենսագրական ֆիլմում գրողը խոստովանում է, որ հայրը շատ է ծեծել, շաբաթական 3 անգամ ածելիով հարվածել է նրան: Մայրը ոչինչ չի կարողացել անել՝ իր հերթին վախենալով ամուսնու ահագնացող զայրույթից: Ու բոլորովին զարմանալի չէ, որ դեռահասության շրջանում Բուկովսկին տարվում է ալկոհոլով, որի հետևանքով անընդհատ տեսիլքներ է ունենում: Հետագայում նա կխոստովանի.

«Ալկոհոլն ինձ բավական երկար ժամանակ օգնել է»…

Լոս Անջելեսի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Բուկովսկին ընդունվում է տեղի քոլեջ՝ 2 տարի սովորելով արվեստաբանություն, լրագրություն և գրականություն։ Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա տեղափոխվում է Նյու Յորք` սկսելով գրողի կարիերան։

Սակայն սկսնակ գրողի ճանապարհն այնքան էլ հարթ չի ընթացել:

Մի քանի պատմվածքներից հետո Բուկովսկին անհաջողություններ է ունենում, նրան չեն կարդում: Արդյունքում՝ նա կորցնում է հավատը սեփական տաղանդի նկատմամբ և գրեթե մեկ տասնամյակ գրչին չի մոտենում: Փոխարենը ձեռք է բերում մի հին, որոշակի առումով կատարելագործված սովորություն՝ անխնա խմում է՝ քամելով օրգանիզմը:

Աշխատում է մարինադի գործարանում, ժամանակ է անցկացնում քաղաքում՝ փողոցներում թափառելով: Վաղ 50-ականներին նա Լոս Անջելեսի փոստային ծառայությունում աշխատանքի է անցնում որպես փոստատար։ Սակայն 3 տարի անց թողնում է այս աշխատանքը։

1955 թվականին նրա մոտ հայտնաբերվում է արյունահոսող խոց: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա սկսում է նորից ստեղծագործել։

Խմելու այս 10 տարիները

․․․ծնունդ են տալիս նոր պատմվածքներին, որոնք էլ նրա գրական հաջողությունների հիմքն են դառնում:

1969 թվականին հրատարակվում է նրա առաջին գիրքը՝ «Փոստը»՝ բերելով հեղինակին մեծ հռչակ ոչ միայն ԱՄՆ-ում։ Եվրոպայում Բուկովսկու անդրանիկ գիրքը թարգմանվում է տասնյակ լեզուներով: Իսկ խոշոր հրատարակչությունները շարունակ փորձում են համագործակցել նրա հետ, սակայն Բուկովսկին նախընտրում է աշխատել փոքր հրատարակչությունների հետ, որոնք ի սկզբանե նրան հաջողություն էին բերել: Հեղինակի «Քաղաքի ամենագեղեցիկ կինը» կենսագրական պատմվածքների ժողովածուն ամրապնդում է Բուկովսկու գրական հաջողությունները և հող է նախապարտրաստում երկրորդ վեպի համար:

Նա ընթերցողներին գրավում էր յուրահատուկ ոճով, օգտագործում էր երբեմն կոպիտ բառեր և նկարագրում էր իր հերոսներին բաց տեսարաններում: Բուկովսկին «կեղտոտ մանրամասնությունների» վարպետն էր: Այսպես էին նրան բնորոշում քննադատները: Իսկ ընթերցողները նրան սիրում էին հենց այդ ժանրի համար: Նրա վերջին վեպը՝ «Մակուլատուրն» հրատարակվեց մահից հետո՝ 1994 թվականին:

…այն ինչ անձնական կյանքում…

Եթե Բուկովսկու գրական կյանքում մեծ հաջողություններ էին, նույն բանը չենք կարող ասել նրա անձնական կյանքի մասին:

Նրա կյանքում կանայք անպակաս էին: Այդ կանանց շնորհիվ էլ ինչ-որ տեղ Բուկովսկին գրական կյանքում հաջողություններ է ունենում, որովհետև բոլորին դարձնում է ստեղծագործությունների հերոսուհիները, նկարագրում ինտիմ տեսարաններում…

Ամբողջությամբ՝ vnews.am