Ամփոփում ենք տեխնոլոգիական շաբաթը․ Google-ի էպիկ ձախողումից մինչև Android-ի այլընտրանքային հավելվածների խանութի ստեղծումը։
Ներկայացվել է POCO X2-ը` Pocophone F1 սմարթֆոնի ժառանգը
6 տեսախցիկ և 120 Հց հաճախականությամբ էկրան։
POCO ապրանքանիշի շրջանակում, որը վերջերս ձեռք բերեց անկախություն, ներկայացվեց առաջին սմարթֆոնը: Մոդելը կոչվում է X2, և այն չի զարմացնում իր դիզայնով։ Սա Redmi K30-ի բազային տարբերակի ամբողջական պատճենն է: Նա ունի նույն դիզայնը, նույն բնութագրերը, բայց մի փոքր ավելի ցածր գին:
POCO X2-ը ստացել է 6,67 դյույմանոց IPS էկրան` 2340 × 1080 պիքսել լուծույթով և 120 Հց թարմացման արագությամբ: Վերին աջ անկյունում կա երկակի առջևի ֆոտոխցիկ՝ 20 և 2 մեգապիքսել սենսորներով: Հետևի մասում առկա է սենսորների արդեն ծանոթ քառյակ` 64 մեգապիքսել, 8 մեգապիքսել (120 °), 2 մեգապիքսել (մակրո ոսպնյակ) և 2 մեգապիքսել (խորության ցուցիչ): Մատնահետքերի սկաները գտնվում է կողքի հատվածում։
POCO X2 սմարթֆոնն աջակցում է Wi-Fi 802.11 ac-ին (2.4 GHz + 5 GHz), Bluetooth 5.0-ին և NFC-ին: Արժե նաև նշել լարային ականջակալներ միացնելու համար ավանդական 3,5 մմ աուդիո ջեքի առկայությունը:
Google Photos-ի անձնական տեսանյութերն ուղարկվել են պատահական մարդկանց
Google-ը սկսել է նախազգուշացումներ ուղարկել որոշ օգտվողների, որ իրենց անձնական տեսանյութերը, որոնք վերբեռնված են Google Photos-ում, ուղարկվել են այլ օգտվողների: Դրա պատճառը տեխնիկական ձախողումն է, որը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին և ուղղվել է 2019 թվականի նոյեմբերի 25-ին:
Որոշ օգտվողներ, ովքեր այս օրերին դիմել են Google Photos-ից՝ Google Takeout ֆայլեր արտահանելու համար, ստացել են արխիվ, որը կարող է պարունակել այլ մարդկանց տեսանյութեր: Նաև իրենց սեփական տեսանյութերը կարող էին ուղարկվել այլ մարդկանց:
Այժմ խնդիրը կարգավորված է, և ընկերությունը ներողություն է խնդրում և պնդում է, որ ձախողման վերլուծությունը կօգնի կանխել, որ դա չկրկնվի:
AnTuTu-ն նշել է 10 ամենահզոր Android սմարթֆոնները 2020 թվականի սկզբին
Հանրաճանաչ AnTuTu բենչմարկը հրապարակել է ամենահզոր Android սմարթֆոնների հունվարյան վարկանշային աղյուսակը: Այն գլխավորում է չինական Vivo iQOO Neo 855-ը, որն աշխատում է Snapdragon 855+ պրոցեսորով։ Երկրորդ տեղում նույն սմարթֆոնն է, բայց այլ մոդիֆիկացիայով։
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ 168.am-ի անդրադարձում։
Xiaomi-ն, Huawei-ը, Vivo- ն և Oppo-ն կգործարկեն Android հավելվածների այլընտրանքային օնլայն խանութ
Reuters-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, Xiaomi-ն, Huawei-ը, Vivo-ն և Oppo ն միավորվել են՝ ստեղծելու իրենց սեփական պլատֆորմը, որում ծրագրավորողները կարող են հրապարակել իրենց հավելվածները: Վերլուծաբանները կարծում են, որ սա Google Play-ի գերակայությունը դադարեցնելու փորձ է:
Պլատֆորմը կոչվում է Global Developer Service Alliance (GDSA) և թույլ կտա ծրագրեր, խաղեր և բովանդակություն մշակողներին՝ գտնել իրենց լսարանն ամբողջ աշխարհում:
Խանութի նախնական թողարկումը պլանավորվել էր 2020 թվականի մարտին, բայց դեռ պարզ չէ՝ թողարկումը կընթանա՞ համաձայն պլանի՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ: Գործարկման ժամանակ պլատֆորմը հասանելի կլինի 9 տարածաշրջաններում, ներառյալ՝ Ռուսաստանում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում:
Apple-ը ևս կունենա ծալվող սմարթֆոն
Apple-ն արտոնագիր է ստացել ծալվող էկրանով սմարթֆոնի դիզայնի համար, որը պարզապես ծալվում է այնպես, որ բաց ծալքեր չեն ձևավորվում: Սա խնդիր է բոլոր ժամանակակից ծալովի սմարթֆոնների համար:
Ընկերությունը կարողացել է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը թույլ է տալիս էկրանը կիսով չափ ծալել՝ առանց ծալքերի: Դա անելու համար ինժեներները փոքր-ինչ փոխել են դիզայնը. կողքից ծալքը կարծես բանալու կամ այլ միացման անցք լինի։
Միևնույն ժամանակ, մնում է դատարկ տարածք, որպեսզի էկրանն ամբողջությամբ ուղղվի: Ժամանակակից սմարթֆոններում այն գտնվում է կորպուսին շատ մոտ, այնպես, որ պաշտպանիչ ապակիներն անպայման ունենում են ծալքեր։
Google-ի քարտեզը 15 տարեկան է: Ծառայությունը ստացել է 5 նոր հնարավորություն և նոր լոգոտիպ
Այժմ օգտվողների համար ավելի հեշտ կլինի գտնել հարմար երթուղիները և մոտակա հետաքրքիր վայրերը:
Փետրվարի 6-ին Google Maps-ը դարձավ 15 տարեկան: Այս իրադարձության համար մեծ թարմացում է տեղադրվել, որին ավելացել են մի քանի օգտակար գործառույթներ։
Մոտոկայքում գտնվող վայրերի մասին կլինի ոչ միայն մանրամասն ինֆորմացիա, այլ նաև օգտատերերի կողմից կազմված վարկանիշ։
Արդեն հնարավոր կլինի ավելացնել ամենապահանջված երթուղին, իսկ քարտեզը ցույց կտա երթևեկության մանրամասները։
Մշակողները նշել են նաև, որ որոշ քաղաքներում ավելի մանրամասն տեղեկություններ կհայտնվեն հասարակական տրանսպորտի տեղաշարժի վերաբերյալ: Օրինակ, հնարավոր կլինի իմանալ մետրոյի, մեքենաների ծանրաբեռնվածության, անվտանգության տեսախցիկների առկայության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների տեղաշարժման համար սարքերի առկայության մասին:
Սիրարփի Աղաբաբյան