Մեզ մնում է գլխիկոր ներողություն խնդրել հայկական կինոյից էս թափոնների դեմ մենակ թողնելու համար:
–
Հայկական կինոյի ապաշնորհ կառավարումը հասել է շատ վտանգավոր կետի: Երեք տարի է Հայաստանը չունի ոչ մի խաղարկային ֆիլմ Ա կարգի կինոփառատոների ծրագրում, ոչ մի հայկական ֆիլմ դուրս չի եկել միջազգային շուկա: Փոխարենը բացահայտ հովանավորչություն, անձնական հակակրանքի վրա կինոնախագծերի ֆինանսավորման մերժում, փող լվալու կեղտոտ գործարքներ ու այս ֆոնին կինոկենտրոնի ադմինիստրացիայի չդադարող ուղևորություններ պետական բյուջեի հաշվին: Սա է հայկական կինոյի նոր շրջանի կառավարումը:
–
Կինոկենտրոնի տնօրենի ժպ-ն, նրա թարգմանչունին (կինոկենտրոնի հաստիքացուցակում կա թարգմանչուհի՝ վոյաժներում Ժպ-ին ուղեկցելու համար) և, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Արայիկ Խզմալյանը, մոտ 20 օրով ինքնագործուղվել են Վաշինգտոն, բնականաբար, ՀՀ պետական բյուջեի «Աջակցություն կինեմատոգրաֆիային» կետի հաշվին:
–
Կինոկենտրոնը Վաշինգտոնում Հայկական կինոյի ճիշտ այսպիսի ցուցադրություն է կազմակերպել 4 տարի առաջ, 2016թ-ին: Այն ժամանակ հայկական ֆիլմերի թվային տարբերակները ուղարկվել են wetransfer-ով: Հիմա, որոշել են, որ պետք է իրենց ձեռքով ֆիլմերը տանեն-հասցնեն Վաշինգտոն: Ինչն է ուշագրավը, որպես «Հայկական կինոժառանգություն» եռյակը DVD ֆորմատի կրիչների վրա երեք ֆիլմ է տարել՝ Բեկնազարովի մեկ և Փարաջանովի երկու ֆիլմեր: Ոչ բնօրինակով, ոչ թվային կրիչով, ոչ լինքը, վերջին հաշվով: DVD, որ ամերիկացիները միանգամից հասկանան ում հետ գործ ունեն ?
–
Հայկական նոր կինոյի ձևավորումը հիմնավորապես տապալած, Բեկնազարովին Հայաստանից վտարած, Փարաջանովի վրա դանոսներ գրած վիժվածքների էս ժառանգներն են այսօր ատամներով պահում հայկական կինոյի կառավարման ղեկը: Ու արդեն արդիական չէ՝ «հեղափոխությունը չի հասել կինոյի կառվարմանը» հովվերգական թեզը: Ակտուալ է՝ ՀՀ պատկան մարմիններ, վերջապես հասկացեք, որ կինոյի կառվարման ոլորտում գործ ունեք հանցագործ սրիկաների հետ, որոնց գործունեությունը անուղղելի վնաս է հասցնում հայկական կինոյին ու ձեր կառավարությանը:
Հովհաննես Գալստյան. «Մեզ մնում է գլխիկոր ներողություն խնդրել հայկական կինոյից էս թափոնների դեմ մենակ թողնելու համար»
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ