Հիրավի, առանց էմպատիան զարգացնելու՝ հնարավոր չէ կառուցել ներդաշնակ հարաբերություններ։ Ոչ միայն՝ սիրային, այլև՝ ցանկացած։
Էմպատիան համառորեն շփոթում են սահմանների միաձուլման հետ, սակայն իրականում դա ուղիղ հակառակն է, հենց սահմանների տարազատման, սեփական սուբյեկտիվության ու երկրորդ անձի սուբյեկտիվության ճանաչման վրա է հիմնված էմպատիան։ Սակայն էմպատիան միաձուլման հետ շփոթելու սխալը թույլ են տալիս նաև որոշ հոգեբաններ։
Իրենց էմպատներ են համարում նրանք, ովքեր չեն կարողանում մերժել, իրենց ուժը չեն զգում, կասկածում են մերժելու կամ հրաժարվելու իրենց իրավունքի մեջ, սեփական հստակ գծված կամքը չունեն, իրենց կամքը շփոթում են այլոց կամքի հետ։
Սա ոչ միայն վտանգավոր հիմարություն է, այլև մենթալ վարակ։ Քանի դեռ այն ձեր ուղեղում է, դուք չեք կարողանա զարգացնել էմպատիան, դուք այդպես էլ կմնաք սահմանների միաձուլման մեջ ու ուրիշներին կհամարեք ձեր մի մասը, իսկ դա նշանակում է, որ ձեզ կօգտագործեն։
Այս կյանքում դուք կամ էմպատ եք, կամ կերակուր։ Դուք այնքան բաց եք ցանկացած ներշնչման համար, այնքան հնազանդ եք ուրիշի կամքին ենթարկվելու համար ու ռեակտիվ, որ ձեզ հետ կարելի է անել, ինչ ուզես։ Եվ ոչ ոք ձեզ չի կարող պաշտպանել, քանի որ խախտված ամբողջականությամբ, վատ սահմաններով, առանց սուբյեկտիվ ես-ի մարդիկ էվոլյուցիոն խոտան են։ Եթե չես կարող լիարժեք անհատականություն լինել, ուրեմն պատրաստ եղիր իրենց ես-ն ունեցողների համար կենսաբանական նյութ լինել։
Ինչո՞ւ են սահմանների միաձուլումը շփոթում էմպատիայի հետ։
Բանն այն է, որ սահմանների միաձուլմամբ մարդիկ չգիտեն, թե ինչ է դրանց տարանջատումը, ու նրանք այդ մտահոգությունների փորձը չունեն։ Նրանք մտածում են, որ սահմանների տարանջատումը սահմանների փակումն է, երբ երկրորդ մարդուն չես սիրում, նրա նկատմամբ թշնամանք կամ լրիվ անտարբերություն ես զգում։ Երբ նրանք այդ թշնամանքը չեն զգում, նրանք միաձուլում են սահմանները ու պատրաստ են ամեն ինչ տալ։ Եվ ոչ միայն տալ, այլև այդ պարագայում նրանք մինչև վերջ չեն գիտակցում, որ իրենց ժամանակը, էմոցիաներն ու մարմինն իրենց է պատկանում։ Այսպիսի մարդիկ ինչ-որ մեկին մերժելու համար ստիպված են ջանքեր գործադրել, որպեսզի խնդրողի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունենան, այլապես չեն կարող նրան մերժել։ Այդ մարդկանց համար հիմնավորում է պետք իրենցը չտալու համար։ Եվ դա անդառնալի պրոցես է։
Իսկական էմպատը բոլորովին ուրիշ բան է։
Նա հեշտությամբ է հասկանում, թե ինչ է զգում, ուզում, ինչից է վախենում մեկ այլ մարդ։ Բայց նա չի հետևում ուրիշի կամքին։
Քանի դեռ մարդը ռեակտիվորեն հետևում է ուրիշի կամքին, նա սահմաններ չունի, սեփական ես չունի, նշանակում է՝ նա ոչ մի կերպ չի կարող հասկանալ, թե ինչ է զգում մեկ ուրիշը, նա այդ ուրիշին է վերագրում իր զգացմունքները։
Էմպատները չեն հետևում ուրիշի կամքին, նրանք չեն ենթարկվում ուրիշի ցանկություններին։ Նրանք գիտեն, թե ինչ է ուզում ուրիշը, բայց օգտագործում են դա՝ ի շահ իրենց։ Այդ շահերը պարտադիր չէ, որ լինեն մյուսի շահերի դեմ։ Եթե երկրորդը պատրաստ է համագործակցել ու կարող է օգտակար լինել, էմպատը իր էմպատիան օգտագործում է արդյունավետ համագործակցության, ընկերության, սիրո համար, իսկ եթե, ընդհակառակը, թշնամաբար է տրամադրված, էմպատը իր էմպատիան օգտագործում է պաշտպանվելու համար։
Էմպատը պաշտպանված ու զինված է իր էմպատիայով։ Դա լավագույն զենքն է, զինապահեստը։ Դա անվտանգության բազմաշերտ համակարգ է։ Էմպատը հստակ գիտի, թե ինչ է ուզում մյուսը, նա չի խառնում իրեն ու մյուսին։ Եվ նա չի հետևում վերջինիս կամքին, ինքնաբերաբերար չի ենթարկվում նրա յուրաքանչյուր ցանկությանը և հենց այդ պատճառով էլ լավ տեսնում է, թե ինչ է ուզում մյուսը։
Ստրատեգները, քաղաքական գործիչները, զորավարները հիանալի էմպատիայով էին օժտված, և նրանցից ոչ մեկին դուք չէիք կարողանա օգտագործել ձեր շահերը ունենալու համար, քանի որ ուրիշների կողմից արվող մանիպուլյացիաները նրանց համար միանգամից տեսանելի են ու ակնհայտ։
Էմպատիան սկսվում է սահմանների տարանջատումից, բայց դա հնարավոր չէ անել ատելության միջոցով։
Եթե դուք, ենթադրենք, սիրային միաձուլումից ուզում եք դուրս գալ չարության կամ ատելության միջոցով, ձեզ մոտ ոչինչ չի ստացվում։ Դուք մարդուց պոկվում եք ֆիզիկապես, բայց չեք կարողանում ազատվել նրա կերպարից, դուք նրա հետ երկխոսություն եք վարում, նրան հաշիվներ եք ներկայացնում, ձեզ դատախազ եք պատկերացնում ու մեղադրյալին մեղադրանքներ ներկայացնում, նրան ձեր տեսադաշտից դուրս չեք թողնում։
Բարկության առաջին ալիքը կանցնի, ու դուք կարոտ կզգաք, իսկ եթե կատաղած ժամանակ դուք հասցրել եք ավելորդ բաներ ասել, դուք անպայման կզղջաք ու կտխրեք։
Սահմանների ցանկացած տարանջատում սկսվում է հարգանքից։
Դուք պետք է մի կողմ քաշվեք՝ ձեզ համար նախանշելով ձեր և նրա միջև եղած տարբերությունը, զգալով նրա՝
- ձեզնից առանձին լինելը
- ձեր կամքից ազատ լինելը
- անձնական լիարժեքությունը, որն այնպիսին չէ, ինչպիսին ձերն է։
Դուք ուրիշի մեջ պետք է սուբյեկտ տեսնեք, իսկ դա նշանակում է, որ դուք չպետք է համարեք, որ նա կապված է ձեզ հետ, ու նրա վարքագիծը ձեզնից է կախված, որ դուք նրան հասկանում եք, որ դուք չեք կարող կառավարել նրան։ Նա առանձին, ինքնուրույն անհատականություն է, և դուք պետք է համաձայնեք դրա հետ։ Միայն դրանից հետո դուք կարող եք նրան տեսնել այնպիսին, ինչպիսին որ ինքը կա. Այստեղ միանում է էմպատիան։ Դուք հետաքրքրասիրություն կզգաք ու ուրախություն ուրիշին իսկապես ճանաչելու համար, այլ ոչ ձեզ՝ ուրիշի մեջ, ինչպես որ սովոր էիք։ Էմպատիայի մեջ մենք ուրիշին մեզնից առանձին ենք տեսնում ու դրա համար էլ նրա էմոցիաները չենք շփոթում մերի հետ։
Եսակենտրոն մարդկանց համար էմպատիան անմատչելի է։ Նրանք կամ չեն տեսնում երկրորդ մարդուն, կամ լիովին փակ են պահում իրենց, կամ էլ ձուլում սահմանները, եթե տվյալ անձը հետաքրքիր է իրենց։
Իսկ էմպատիան հետաքրքրության և սահմանների տարանջատման միացությունն է։ Դա ուշադրություն է՝ ուղղված մեկ ուրիշին, առանձին սուբյեկտի։
Էմպատիան բացահայտում է, սակայն, տարանջատված սահմաններ։
Մեր ուղեղը օժտված է սեփական էմոցիաները ու մտքերը ճանաչելու գերբնական հնարավորություններով։ Այն կարող է պատճենել ցանկացած օտար էմոցիա ու արագ մեկնաբանել դա՝ մեզ տալով այլ մարդու զգացողությունների մանրամասն նկարագիրը։ Մեր ուղեղը կարողանում է դա, բայց այդ աշխատանքին խանգարում է եսակենտրոնությունն ու սահմանների միաձուլումը։
Այսինքն՝ ուղեղի նյարդաֆիզիոլոգիական ֆունկցիոնալը բազմիցս գերազանցում է անձնային զարգացմանը, քանի որ ֆունկցիոնալը ձևավորվել է զարգացման հազարավոր տարիների ընթացքում, իսկ անձնային զարգացում յուրաքանչյուր մարդ կյանքում ինքն է անցնում, և շատերը չեն հասցնում հասունանալ, ազատվել եսակենտրոնությունից ու սովորել բաժանել սահմանները։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը