Ինչու որոշ մարդկանց քունն առնելու համար 5 ժամն էլ բավական է
Advertisement 1000 x 90

Ինչու որոշ մարդկանց քունն առնելու համար 5 ժամն էլ բավական է

Որոշ մարդկանց ընդամենը 5-6 ժամը բավարար է քունն առնելու համար, իսկ մյուսներն ավելի երկար քնի կարիք ունեն: Ինչպես պարզվել է, քնի տևողության համար պատասխանատու է որոշակի գեն՝ հենց նրանից է կախված, թե երբ ենք մենք արթնանում առավոտները։

Հարցը hDEC2 գենի մուտացիայի մեջ է, որը հետևում է, թե որքան է մարմնին հանգստի ժամանակ անհրաժեշտ և որքան շուտ մարդը պետք է արթնանա:

Կալիֆոռնիայի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Ին Հուեյ Ֆուն կարծում է, որ ապագայում աշխարհի մարդկանց մեծամասնությունը կունենա այս մուտացիան, և մենք կսովորենք վերահսկել մեր քնի ռեժիմը։

Ընդ որում, պրոֆեսորը չգիտի, թե ինչ հետևանքներ է ունենում այդ մուտացիան մարդու ընդհանուր առողջության վրա, և արդյոք քնի քիչ տևողությունը վնաս չի պատճառում օրգանիզմին:

Համարվում է, որ լիարժեք հանգստի համար մեծահասակ մարդուն անհրաժեշտ է քնել 6 ժամից ոչ պակաս։ Լավագունն այն է, որ գիշերային հանգիստը կազմի գոնե 8 ժամ։

Քնի ընթացքում մարդը ոչ թե պարզապես հանգստանում է, նա յուրացնում և վերամշակում է օրվա ընթացքում ստացած տեղեկատվությունը։ Ընդ որում, ակտիվանում է նրա իմունիտետը։ եթե մարդը լավ չի քնում, նրա գիտակցությունը կորցնում է հստակությունը, իսկ նյարդային համակարգը գերլարվում է։

med.news.am