Գիտնականները կորոնավիրուսը հայտնաբերող աշխարհում առաջին գենետիկ թեստն են մշակել
Advertisement 1000 x 90

Գիտնականները կորոնավիրուսը հայտնաբերող աշխարհում առաջին գենետիկ թեստն են մշակել

Բրազիլիայի «Ալբերտ Էյնշտեյն» կլինիկայի գիտնականները կորոնավիրուսը հայտնաբերող աշխարհում առաջին գենետիկ թեստն են մշակել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով G1 պորտալին:

Այդ անալիզն արդեն պատենտավորվել է ԱՄՆ տարածքում: Ակնկալվում է, որ այն հունիսից հասանելի կլինի կորոնավիրուսի վարակը ախտորոշելու համար:

Թեստի հիմքում ընկած է նոր սերնդի սեկվենացման տեխնոլոգիան, որը վերլուծում է ԴՆԹ ոչ մեծ ֆրագմենտներ հիվանդությունն ախտորոշելու համար:

Մշակողների պնդմամբ՝ թեստի ճշգրտությունը կազմում է 100%:

Մասնագետների խոսքով՝ դա առաջին գենետիկ թեստն է, որը կարելի է օգտագործել զանգվածային ախտորոշման համար: Դրա օգնությամբ կարելի է միաժամանակ հետազոտել 1536 նմուշներ՝ 16 անգամ ավելի շատ, քան պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով թեստավորման ժամանակ:

Որպես կենսանյութ կարելի է վերցնել նմուշ թքից կամ քթըմպանից:

Թեստի արդյունքները հայտնի են դառնում 3 օր անց:

news.am