Վիդջետներն ու զանգերի փոքր էկրանը ամենագլխավոր նորությունները չեն։
1․ Հպումներ հետևից
Այս հատկությունը հնարավորություն է տալիս հարմարեցնել այն, թե ինչ է տեղի ունենում, երբ դուք երկու կամ երեք անգամ դիպչում եք հետևի վահանակին: Օրինակ, կարող եք պարզապես դիպչել ձեր հեռախոսի կորպուսին` սքրինշոթ համար, իսկ երեք անգամ` գլխավոր էկրանին վերադառնալու համար:
Պարամետրը գտնվում է Universal Access → Touch → Touch Back-ում:
2. Վերափոխված «Այսօր» էկրան
Apple-ը շատ խոսեց վիդջետների մասին, բայց հազիվ թե ուշադրություն դարձնեիք «Այսօր» էկրանի նոր դիզայնին: Իհարկե, վիդջետները մնացին դրա վրա, բայց հիմա կա ավելի շատ վիդջետներ ներառելու հնարավորություն։
3. Siri-ն այժմ չի զբաղեցնում ամբողջ էկրանը
Siri-ն,վերջապես, ամբողջովին չի արգելափակի էկրանը, այլ կհայտնվի էկրանի ներքևի մասում: Բացի այդ, այն այժմ կարող է ուղարկել ձայնային հաղորդագրություններ:
Կարևոր է նաև, որ զանգերը ևս չեն փակի ամբողջ էկրանը, այլ կցուցադրվեն միայն էկրանի վերևի մասում։
4. Լրացուցիչ էկրաններն այժմ կարող են անջատվել
Այլևս կարիք չկա թաքցնել այն ծրագրերը, որոնք հազվադեպ եք օգտագործում հեռավոր էկրաններին: Պարզապես նման ծրագրերը հեռացրեք առանձին էկրանին և անջատեք այն։ Այս դեպքում, անհրաժեշտության դեպքում, կարող եք արագ գտնել ձեր ցանկացած ծրագիրը՝ որոնման միջոցով կամ էկրանը վերադարձնելով։
Եթե նման ծրագրերը քիչ են, և դուք չեք ցանկանում թաքցնել էկրանները, ապա կարող եք պարզապես հեռացնել ծրագիրը աշխատասեղանից, այն պահելով ձեր սմարթֆոնի վրա: Դա անելու համար աշխատասեղանի խմբագրման ռեժիմում ընտրեք «Add to Media Library» տարբերակը: Հավելվածը անհետանում է էկրանից, բայց մնում է հավելվածների պատկերասրահում:
5. Նկարահանումից առաջ տեսանյութի որակի ընտրություն
Եթե նախկինում հնարավոր էր բարձրացնել կամ իջեցնել որակի չափանիշները միայն պարամետրերում, ապա այժմ կարող եք պարզապես անել դա տեսախցիկում։
Սիրարփի Աղաբաբյան