Ով-ով, բայց Ջոն Պրիստը, միանշանակ, հաջողակ աստղի տակ է ծնվել։ Նա մեկն էր այն քչերից, ովքեր կենդանի մնացին Տիտանիկի հայտնի աղետից հետո։ Տիտանիկն առաջին նավը չէր, որի վրա երբևէ հայտնվել էր Ջոնը։ Մի շտապեք կարծել, թե նա այն հարուստ ազնվականներից մեկն էր, որոնց համար նավագնացությունները սոսկ հաճույք ու խնջույք էին։ Պրիստն աշխատում էր, նա այն 150 աշխատակիցներից մեկն էր, ովքեր ապահովում էին օրական ավելի քան 600 տոննա ածուխը՝ նավի համար։ Պրիստն ու իր կոլեգաներն աշխատում էին շորտերով և բաճկոններով, այդպիսին էր նրանց մասնագիտական դրես – կոդը, սակայն, ի տարբերություն իր կոլեգաների, Պրիստը հաջողակ էր. թեև նա ցրտահարվել էր օվկիանոսի ջրերում, սակայն չէր զրկվել կյանքից։
Պարզվում է, Տիտանիկը ոչ առաջին, ոչ էլ վերջին նավն էր, որը կործանվել էր «Պրիստի բարձր հովանու ներքո»։ Տիտանիկի հայտնի աղետից մեկ տարի առաջ Պրիստը աշխատել էր Տիտանիկի երկվորյակի ՝ Օլիմպիա նավի վրա: Վերջինս նույնպես կործանվել էր բախման պատճառով. գուշակեք, թե ով «ջից չոր դուրս եկավ»։
Մինչ դա Պրիստն աշխատել էր Աստուրիաս նավի վրա, որի առաջին ճանապարհորդությունը նույնպես ավարտվել էր բախումով: Վերոնշյալ դեպքից շատ ավելի վաղ Ջոնն աշխատել էր Բրիտանիկ առևտրային նավի վրա։ Նավն առաջին անգամ դուրս եկավ բաց ծով միայն Պրիստին աշխատանքի ընդունելուց անմիջապես հետո և հենց նրա աշխատելու շրջանում էլ Բրիտանիկը դուրս եկավ ճանապարհորդության և 1916 թվականին նավը պայթեցվեց գերմանացիների ականից. Պրիստը, դե իհարկե, ողջ մնաց։
Մեկ տարի անց էլ` 1917 թվականին մեկ այլ նավ, որի վրա աշխատում էր Ջոնը, ևս խորտակվեց: Այս բոլոր պատմությունների վերջնական արդյունքն այն եղավ, որ այլևս ոչ ոք չցանկացավ աշխատել Ջոն Պրիստի հետ. այս հաջողակ մարդը դարձավ անհաջողության ու կործանման խորհրդանիշը։ Միայն 1927 թվականին Պրիստը հեռացավ կյանքից. պատճառը՝ թոքաբորբ։