Նախկին մոդելը 55 տարեկանում ցուցադրել է մարզված մարմինը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նախկին մոդելը 55 տարեկանում ցուցադրել է մարզված մարմինը

Չեխական ծագմամբ նախկին սուպերմոդել և դերասանուհի Պաուլինա Պորիզկովան 55 տարեկանում հիացրել է իր կազմվածքով: Նախկին մոդելն Ինստագրամի իր էջում կիսամերկ լուսանկար է հրապարակել:

Լուսանկարին կից Պորիզկովան նշել է, որ Ինստագրամն իր տունն է համարում, որտեղ նա մերկացնում է իր հոգին, և երբեմն, նաև մարմինը:

Նախկին մոդելի հետևորդները նշել են, որ Պաուլինան հրաշալի կազմվածք ունի: Գաղտնիքը մարզումներն են, որոնց ընթացքից լուսանկարներ Պաուլինան նույնպես հաճախ է հրապարակում:

https://www.instagram.com/p/CBQia5xhhlc/

Պատրաստեց Անի Գաբուզյանը