Հայ կինոյի արտադրական, ստեղծագործական և մարդկային ողջ ռեսուրսը դրսից ու ներսից հոյակապ ճանաչող Մարտին Հուրիխանյանը Martin Hurikhanyan «Երանի չէ՞ր գողանային. սրանք դրած «տաշում» են» հոդվածում անդրադարձել է «Սուսերով պարը» ավանտյուրային։ Հոդվածի հետ կապված մի քանի գրառում կանեմ, որ կլրացնեն պատկերը։
«Սուսերով պարը»․ երկիրը՝ Ռուսատան, ռեժիսորը՝ Յուսուպ Ռազիկով (ուզբեկ)։ Ըստ ռուսական մամուլի, որպես ստեղծագործություն «խալտուրա է», որպես շուկայի «պրոդուկտ»՝ խոտան (աշխարհում աշխատել է 21.000 ԱՄՆ դոլար, բյուջեի 1,8%-ը)։ Հասկանանք ինչպե՞ս և ինչո՞ւ է ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվել այս «խալտուրան»։
Կինոկենտրոնի միջոցով ֆիլմերը ֆինանսավորվում են գեղխորհրդի, իսկ 2018-ից՝ մրցութային հանձնաժողովի որոշմամբ։ Հայտին կից ներկայացվում է ֆիլմի արտադրության փաթեթը, նշվում է գումարի չափը և ժամանակացույցը։ Եթե Հանձնաժողովը հաստատում է նախագիծը, կնքվում է պայմանագիր ընթացիկ տարվա համար ու, եթե նախագիծը մի քանի տարվա է, տրվում է ամբողջ ֆինանսավորումը տրամադրելու երաշխիք։ Այսինք տալիս են երաշխիք, որ առաջիկա տարիներին կտրամադրեն ամբողջ գումարը, բայց Պայմանգիր կնքում են մեկ տարվա համար։ Հաստատված հայտերի գումարները կազմում են հաջորդ տարվա բյուջեն։
2017-18թթ-ին կինոյի ղեկին հայտնվածները հասկանում են, որ «կեղտոտ ջրում ձուկ բռնելու» իդեալական ժամանակներ են։ Երկիրը ներքաշված է գլոբալ շիլայի մեջ, ոչ ոք չի հսկում կինոյի մեկ տարվա բյուջեն։ Հարմար պահին գալիս է հայտ ՌԴ-ից։ Մեր օլուխները միանգամից ընդունում են հայտը, ոչ մրցույթ, ոչ գեղ խուրհուրդ, Tet-a-tet հանդիպումներ, պայմանավորվածություն ու պայմանագիր։ Էստեղ ծագում է խնդիր․ կինոյին տրվող գումարները նախարարությունը հաստատում է ըստ կինոկենտրոնի հանձնաժողովի կամ գեղխորհրդի հաստատած ցանկի։ Այդ ցանկում նշվում են ֆիլմերը և դրանց տրվող տարեկան գումարները։ Այսինքն օդից անհնար է գումար դնել, գումարները մեկ տարի առաջ արդեն հաստատված են։
«Սուսերով պարը» յուղի մեծ կտոր է, կինոյի կառավարիչ ոջիլները 2017թ-ին «վերանայում են» բյուջեն, գտնում են, ըստ իրենց դավաճան ու նողկալի ուղեղի, թույլ օղակը՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմը, որին 2018թ-ի համար գեղխորհրդի որոշմամբ տրված է 55մլն դրամի երաշխիք, հանում են այդ ֆիլմը «տարանցիկ» ֆիլմերի ցանկից, տալիս են գումարը «Սուսերով պարը» ֆիլմին։ Մեզ խաղից հանելու համար Նազենի Ղարիբյանի հանձնաժողովին քսի են տալիս, նրանք, իրենց գործից անտեղյակ, անգրագետ ուղեղով, ապօրինաբար մերժում են ընթացիկ ֆիլմի ֆինանսավորումը։ 2018-ին հիմնականում ֆինանսավորվում են ՀՀ քաղաքացիություն չունեցող արտադրողների և ռեժիսորների ֆիլմեր, որոնց գումարներից ուտելը հեշտ է։
Ահա ինչ է թաքնված Մարտին Հուրիխանյանի գրած՝ 2018թ-ի մայիսի 5-ին, կամային որոշմամբ, առանց մրցույթի, «Սուսերով պարը» ֆիլմին հատկացված 50 մլն ՀՀ դրամի տակ։ Այսպիսի ստահակների է վստահվել կինոյի պետական կառավարումը 2017թ-ից ի վեր, մարդկանց, որ սեփական կոպեկի համար փակել են հայ կին ռեժիսորի արդեն սկսված ֆիլմի ֆինանսավորումը, տալով պետական գումարը ուզբեկ ռեժիսորի, Արամ Խաչատրյանի անունն ու հոյակապ ստեղծագործությունը աղավաղող, եթե չասեմ վարկաբեկող ֆիլմին։ Ինչու՞ են այսպես վարվել։ Որվեհետև լափի ծայր են տեսել։ Որովհետև դավաճաններ են։
«Տատիկիս վարսերը» ազգային ֆիլմ, որ լավագույնս է բացահայտում հայ ազգի բոլոր դժբախտությունների ակունքը՝ դավաճանություն, փողասիրություն ու նախանձ։
Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից: