Ամուսնության մաթեմատիկան. ապացույց ունեցող իրողությունների մասին
Advertisement 1000 x 90

Ամուսնության մաթեմատիկան. ապացույց ունեցող իրողությունների մասին

Այսօր կխոսենք ակնհայտից: Գիտությունը ունակ է վերլուծել, հետազոտել, եզրահանգումներ անել: Կիրառական հոգեբանությամբ զբաղվողները մաթեմատիկական ճշգրտությամբ կարողանում են հաղորդել այն, ինչը ավաղ, շատերը այդպես էլ չեն կարողանում նկատել:

Պրոֆեսոր Ջոն Գոթմանը 20-ամյա ուսումնասիրությունները ամփոփել է մի աշխատության մեջ, ուր հստակ, ճշգրիտ եզրահանգումների է եկել, թե որ ամուսնական կապը կարող է երկար պահպանվել, իսկ որը՝ ոչ: Նա նշել է նաև այն մինիմալ քայլերը, որոնք կարող են փրկել ընտանիքը բաժանումից:

Եվ այսպես, վեճերի քանակը չի կարող ազդել հարաբերությունների ամրության վրա: Հաճախակի վեճերը չեն նշանակում, որ ապահարզանը շքամուտքի մոտ է: Ոչ: Նմանապես, մշտական վեճերը երաշխիք չեն ամուր կապերի համար: Կարևորը, թե ինչպես եք դա անում: 

Կարևորը՝ ուզում ես միշտ իրավացի լինել, թե երջանիկ:

Սա է կյանքը: Կոնֆլիկտը կարող է շարունակվել այնքան, որ կողմերից մեկը, կամ երկուսը՝ հոգնելով, խաղաղության պսակ են մեկնում միմյանց: Բայց դա էլ կարող է ձանձրալի դառնալ, քանի որ իրականում պետք է սիրել հոգով: Այստեղ չեն օգնի գուրգուրանքներն ու փաղաքշական խոսքերը. պետք է սիրել:

Իսկ հիմա փաստեր, որոնց ճշմարտացիությունը գիտնականը ապացուցել է բազում փորձերով, վերլուծական հոդվածներով: Ամուսնական հարաբերությունները հարատև են, խաղաղ են և կայուն, եթե գոնե՝

  • օրը սկսում եք 2 րոպե իրար հետ զրուցելով, ծրագրերի մասին կիսվելով,
  • չեք մոռանում անջատել հեռուստացույցը և «սատանայի աջ ձեռքը»՝ սմարթֆոնը՝ միմյանց հետ շփվելու համար,
  • չեք մոռանում գովել կամ հիանալ որևէ բանով, որն արել է ձեր զուգընկերը,
  • մարմնական շփումը, և դա միայն սեքսին չի վերաբերվում. նույնիսկ ջերմ ողջագուրումն էլ բավական է,
  • պետք է շաբաթը գոնե մեկ անգամ ժամադրվել:

Բոլորը միասին կազմում են մատավորապես 3 ժամ:

Ամեն բան շատ պարզ է: Սիրեք միմյանց: Ապրեք խաղաղությամբ:

snob.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը