Նայեք, թուրքական ԱԹՍ-ներից՝ ՄԻԱՅՆ Բայրաքթար-Ակինջի մոդելի վրա աշխատող անձնակազմն է՝ մոտ 230 հոգի:
Ասենք նույն տիպի արդյունք մեր մոտ անենալու համար իմ կոպիտ հաշվարկը հետևյալն է.
1) Եթե ընդունենք աշխատողի միջին աշխատավարձը մոտ 3000$(այսօր էլեկտրոնիկայի և ծրագրավորման գծով կայացած մասնագետի աշխատավարձը մոտ այդքան է), ապա միայն մեկ տարվա համար կլինի՝ 230 * 3000$ = մոտ 8.3 մլն $:
2) Ընդունենք մի տարվա ընթացքում ամենաքիչը մի 10 հատ մոդել պիտի արտադրվի, փորձարկվի և այլն ու այդ մոդելների ինքնարժեքը մի քանի միլիոն դոլլար է(եթե շուկայական մինիմալ գները մոտ 5 մլն$ է, ապա ինքնարժեքը 2-3 անգամ էժան՝ ընդունենք 2մլն$): Ստացվեց միայն 10 հատ տեստային արտադրելու համար մոտ
10 * 2մլն$ =20 մլն$ է պետք:
3) Արտադրական վայրի, արտադրական հաստոցների ու սարքերի վրա ևս կգնա մի քանի մլն դոլլար ամենաքիչը(քանի որ այդպիսի սարքերի համար նախատեսված ճշգրիտ հաստոցների մեկ միավորի արժեքը 100.000-ավոր դոլլարներ են):
Ընդունենք այս քայլի վրա էլ ամենաքիչը 10 մլն $:
Էլ չեմ ասում, որ այս ամենի հետ պետք են գալու հեռահաղորդակցության լրացուցիչ համակարգեր:
Ես ընդամենը գնահատել եմ նախնական պահանջվող գումարի կարգը, որը գալիս է մի քանի տասնյակ միլինո դոլլար(40-50 մլն $) միայն առաջին տարում: Եթե կարգը սխալ գնահատած լինեմ ասեք, բայց եթե մի քանի միլիոն էս կողմ էն կողմ լինի արդեն էական չի: Մեր մոտ այդպիսի ֆինանսավորում պետության կողմից երբեք չի եղել՝ ինչքանով որ տեղյակ եմ:
————————————————
Ի՞նչ կարծիքի եք, այս ամեն է՛լ ավելի ճշգրիտ ու մանրամասն հաշվելուց հետո ՄԻԱՅՆ ռազմարդյունաբերության նպատակով համազգային ֆոնդ բացենք, որի տնօրինումը ոչ թե պետությունը, այլ ինչ-որ վստահելի մեկը կանի՝ ամբողջովին կամավոր սկզբունքով: Ու ֆոնդի գումարների ցանկացած ծախս փաթեթով պարբերաբար ներկայացվի միշտ հաշվետվության տեսքով: Եվ ընկնենք աշխարհով մեկ ԲՈԼՈՐ հայերով էտ ռազմական նպատակով նախատեսված ֆոնդին գումար տրամադրենք:
Ի՞նչ կասեք:
Հայկ Ավետիսյանի էջից:
Նայեք, թուրքական ԱԹՍ-ներից՝ ՄԻԱՅՆ Բայրաքթար-Ակինջի մոդելի վրա աշխատող անձնակազմն է՝ մոտ 230 հոգի: Ասենք նույն տիպի…
Gepostet von Hayk Avetisyan am Samstag, 17. Oktober 2020