Բարձր ջերմությունը կորոնավիրուսով վարակվածության ախտանիշներից մեկն է։ Բայց հատկապես ինչպե՞ս է բարձր ջերմությունը սպանում վարակը, ինչու են տղամարդիկ ավելի «սառը» և ինչ ջերմություն են ունենում երկարակյացները։ Daily Mail-ը հավաքել է մարդու մարմնի ջերմաստիճանի մասին հետաքրքրաշարժ փաստեր։
Մարդու մարմնի ջերմաստիճանը նրա կյանքի մեծ մասում տատանվում է 36,5 °С -37,5 °С -ում։ Այսինքն՝ միջինը մենք «տաքացվում ենք» մինչև 37 °աստիճան։ Իսկ օրինակ՝ 37,8 -ից բարձրը բժիշկները ախտորոշում են որպես դասական դողէրոցք։
Վիրուսները առավել մեծ հավանականությամբ ոչնչանում են, երբ ջերմաչափի վրա սնդիկի սյունն անցնում է 38 °С.-ից։
Բարձր ջերմությունը ոչ միայն սպանում է ախտածին մանրէները, այլև գործի է դնում օրգանիզմների ռեակցիաների շղթա, որը ակտիվացնում է իմունիտետը։ Օրինակ՝ եթե ջերմաչափը ցույց է տալիս 37 °C-ից բարձր, ակտիվանում են NF-kB սպիտակուցները, որոնք պատասխանատու են օրգանիզմի իմունային պատասխանի համար․ այդ ժամանակ «ռազմի դաշտ» են մտնում Т-բջիջները, որոնց առաջադրանքը վիրուսների ոչնչացումն է։
Կա կարծիք, որ չի կարելի իջեցնել ջերմությունը, դա, իբր, կխանգարի օրգանիզմին պայքարել վարակի դեմ։ Բայց, փաստ է, որ դողէրոցքը կարող է մարդու առողջության ու կյանքի համար չափազանց վտանգավոր լինել։
Մարդու մոտ ամենացածր ջերմաստիճանը առավոտյան 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում է, իսկ ամենաբարձր ջերմությունն արձանագրվում է ժամը 16-18-ն ընկած ժամանակահատածում։
Կորոնավիրուսային հիվանդների մոտ ջերմությունը օրվա ընթացքում կարող է կտրուկ բարձրանալ։ Թե ինչու, առայժմ գիտնականները չեն գտել այդ հարցի պատասխանը։
Չի կարելի կորոնավիորսով հիվանդ ընտանիքի անդամների ջերմաչափերն օգտագործել․ դրանցից կարելի է վարակվել։ Յուրաքանչյուրը պետք է ունենա իր անհատական ջերմաչափը։
Տղամարդկանց մոտ, որպես կանոն, մարմնի ջերմաստիճանն ավելի ցածր է, քան կանանց մոտ։ Բժիշկները սա բացատրում են կանացի հորմոնների առանձնահատկություններով և դաշտանային ցիկլի փուլերով։
Որքան մարդը գեր է, այնքան նրա ջերմաստիճանն ավելի բարձր է։ Միգուցե այդ պատճառով է, որ գեր մարդկանց մոտ ավելի մեծ է COVID-19-ի ծանր ձևերով վարակվելու հանավանականությունը․ ճարպը քիմիական նյութեր է արտազատում, որոնք խթանում են բորբոքային պրոցեսներն ու մարմնի ջերմաստիճանի բարձրացումը:
Ծերերի մոտ մարմնի ջերմաստիճանն ավելի ցածր է, քան երիտասարդներինը, այս իսկ պատճառով, վարակների դեպքում նրանց օրգանիզմը բուռն ռեակցիաներ չի տալիս։«Կովիդային» թոքաբորբի ժամանակ ծերերը կարող են անգամ տենդ չունենալ։
Գիտնականները փորձարկում են արել՝ իջեցրել են կրծողների մարմնի ջերմաստիճանը 20 տոկոսով և դա ավելացրել է նրանց կյանքի տևողությունը։ Բայց մարդկանց վրա սա, թերևս, չի աշխատում։. Ի վերջո, մարդկանց վրա նման փորձեր չեն դրվել։