Ոչ ալկոհոլային հակասեպտիկները արդյունավետությամբ չեն զիջում սպիրտային հակասեպտիկներին, ավելին, դրանք չեն այրում եւ չեն չորացնում մաշկը: Նման եզրակացության են եկել Brigham Young University-ի գիտնականները:
Այսօր աշխարհում կորոնավիրուսի կանխարգելման «ոսկե ստանդարտ» են համարվում սպիրտային հակասեպտիկները, քանի արդյունավետորեն ոչնչացնում են ախտածինը: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս ընտրել առվնազն 60-70 տոկոս սպիրտ պարունակող միջոցներ:
Medportal.ru-ն պատմում է, որ Brigham Young University-ի գիտնականները որոշել են ստուգել, թե արդյոք ոչ ալկոհոլային հակասեպտիկները կարող են որպես այլընտրանք կիրառվել: Նրանք թեստավորել են քառորդական ամոնիումի մի քանի միացություն, որոնք հաճախաի հանդիպում են ախտահանող միջոցներում:
Գիտնականները SARS-Cov-2-ի նմուշներ են տեղավորել փորձանոթների մեջ, ապա մի քանի փորձ անցկացրել, որոնց ընթացքում վիրուսը խառնել են մի քանի միացությունների հետ: Արդյունքները բավականին հուսադրող են եղել. այդ բոլոր միջոցները ոչնչացրել են վիրուսի առնվազն 99,9%-ը շփումից հետո 15 վայրկյանում:
Գիտնականները հետազոտությունների ընթացքում ոչնչացրել են նաեւ ախտահանիչ միացություններ, վիրուսի մասնիկները հանել փորձանոթներից եւ տեղավորել դրանք կենդանի բջիջների վրա: Վիրուսը չի կարողացել ներթափանցել դրանցմեջ, ինչը գտինականներին թույլ է տվել եզրակացնել, որ օգտագործվող միջոցները հուսալի են:
Հետազոտողների խոսքով՝ ձեռքերի համար նախատեսված ոչ ալկոհոլային հակասետիկները վնասազերծում են գրիպի, հերպեսի վիրուսներն ու ունեն բակտերիցիդ եւ հակասնկային հատկություններ:
«Բենզալկոնիում քլորիդը կարելի է օգտագործել ավելի քիչ կոնցենտրացիաներով, եւ այն այրոցի զգացողություն չի առաջացնի: Դրանց կիրառումը կարող է թեթեւացնել մարդկանց կյանքը, ովքեր ստիպված են հաճախակի ախտահանել ձեռքերը, օրինակ՝ բուժաշխատողները»,-գրում են հետազոտության հեղինակները: