Տեսանյութ․ Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը. politik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տեսանյութ․ Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը. politik.am

Պատերազմի օրերին Հայաստանի իշխանություններն ամեն հնարավոր առիթով հավաստիացնում էին, որ ադրբեջանական գազատարերն ու նավթամուղերը չեն հայտնվի մեր ԶՈՒ թիրախում։

Նախագահ Արմեն Սարգսյանը միջազգային լրատվամիջոցներին տված իր բոլոր հարցազրույցներում շեշտում էր այս հանգամանքը․ «Եթե մենք 20 տարի առաջ այդ գազատարի շահագործումը դադարեցնեինք, ապա Ադրբեջանը հաջորդ 20 տարիներին միլիարդավոր դոլարներ չէր վաստակի և զինամթերք չէր գնի ու կրակի հայերի վրա՝ սպանելով նրանց: Սակայն մենք դա չարեցինք: Լեռնային Ղարաբաղի հայերը չկրակեցին այդ գազատարի վրա, քանի որ մենք հարգում ենք միջազգային օրենքները»,- BBC-ի հետ զրույցում հայտարարել էր նախագահը։

Իշխանության խոսափող Արման Բաբաջանյանը ևս հավաստիացնում էր, որ ադրբեջանական գազատարերն ու նավթամուղերը չեն հայտնվի մեր ԶՈՒ թիրախում։

Պատերազմից հետո, ի պատասխան Հայաստանի իշխանությունների ադրբեջանասեր քայլերի, Ադրբեջանի բանակը երեկ պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը։ Պայթեցված գազամուղի տեսանյութը տարածվել է հենց Ադրբեջանի բանակի կողմից։

Տեսանյութը Աննա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

politik.am