Կոճապղպեղը վաղուց արդեն ոչ միայն վառ ընդգծված համով ու բույրով համեմունք է, այլ լիարժեք դեղաբույս։ Այն օգտագործում են՝ որպես կանխարգելիչ միջոց ու որպես շատ հիվանդությունների դեմ դեղամիջոց։ Այն գործողությունների լայն շրջանակ ունի ու արագ արդյունավետություն։
Սակայն նույնիսկ այսպիսի դրական պահերի առկայության պարագայում գոյություն ունեն մարդկանց 4 խմբեր, որոնց կոճապղպեղը հակացուցված է։
Եվ այսպես, ո՞ւմ է հակացուցված կոճապղպեղը։
Որոշ գործոններ նկատի ունենալով՝ ստորև ներկայացված խմբերին պատկանող անձանց համար կոճապղպեղը ոչ միայն օգտակար չի լինի, այլև կարող է վնաս հասցնել առողջությանը։
- Նվազ քաշ ունեցող մարդկանց։
Կոճապղպեղի ամենազարմանալի հատկություններից մեկը մարսողության պրոցեսի արագացման հնարավորությունն է, փոխանակման պրոցեսների վրա դրական ազդեցությունը, և որպես հետևանք՝ վրա է հասնում քաշի՝ այնքան սպասված կորուստը։ Այն մարդիկ, ում մարմնի զանգվածը նորմայի սահմաններում է կամ նույնիսկ մի բան էլ ցածր է, կոճապղպեղի օգտագործմամբ կարող են թուլացնել իրենց օրգանիզմը, ինչը հղի է հետևանքներով։
- Հղիներին։
Կարծիք կա, որ կոճապղպեղն օգնում է տոքսիկոզի դեպքում։ Բայց իրականում այն հանգստացնող էֆեկտ ունի ու հաճելի բույր, իսկ այս 2 վիճակներին կարելի է հասնել՝ օգտագործելով այլ ժողովրդական մեթոդներ, քանի որ հղիներին կոճապղպեղը հակացուցված է։
Այն օրգանիզմում հզոր պրոցեսներ է գործարկում՝ խթանելով այն՝ դրանով իսկ արգանդը տոնուսի բերելով։ Կոճապղպեղը հատկապես վտագավոր է հղիության ուշ ժամկետներում։
- Արյան հիվանդություններով տառապող մարդկանց։
Կոճապղպեղը նպաստում է արյան շրջանառության լավացմանն ու արյան անարգել հոսքին։ Հեմոֆիլիա կոչվող հիվանդության դեպքում կոճապղպեղի այդ հատկությունը ծայրահեղ վտանգավոր է։
Հեմոֆիլիայի դեպքում արյան խտացման համար պատասխանատու թրոմբոցիտները շատ թույլ են աշխատում, և արյունը կորցնում է մակարդելիության հատկությունը՝ դառնալով չափազանց ջրիկ։ Այս վիճակը վտանգավոր է նրանով, որ մի փոքր վնասվածքը կամ կտրվածքը ունակ են հանգեցնելու արյան շատ մեծ քանակի կորստի։
- Որոշ դեղամիջոցներ ընդունող մարդկանց։
Կոճապղպեղը հակացուցված է այն դեղամիջոցների օգտագործման դեպքում, որոնք ցուցված են դիաբետիկներին ու զարկերակային արյան բարձր ճնշմամբ տառապող մարդկանց։
Այս բույսի կիրառությունը վերոնշյալ դեպքերում վտանգավոր է դառնում, այդ պատճառով էլ ավելի լավ է հրաժարվել նրանից։
Ինչո՞վ կարելի է փոխարինել կոճապղպեղը։
Կոճապղպեղն առաջին հերթին՝ սիրում են նրա յուրահատուկ համի համար։ Եթե դուք այն սիրում եք, սակայն հայտնվել եք ռիսկի գոտում ու պատկանում եք վերոնշյալ խմբերից մեկին, ապա մի նեղվեք. կոճապղպեղը հեշտությամբ կարելի է փոխարինել մեկ այլ բանով։
Կոճապղպեղի համար լավ այլընտրանք է պղպեղը։ Տեսակը կարող եք ընտրել ըստ ցանկության՝ կայենյան, կարմիր կամ բուլղարական։ Այստեղ ամեն ինչ կախված է ձեր նախապատվություններից։
Եվ հիշեք, որ առողջությունն ավելի կարևոր է, քան ձեր գաստրոնոմիական զգացողությունները։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը