Դեպրեսիայի վիճակում գտնվող մարդիկ կարող են բախվել տեսողական ընկալման փոփոխությունների հետ: Դրա պատճառը թաքնված է գլխուղեղի կեղեւի վրա հոգեկան խանգարումների ազդեցության մեջ: Այդ մասին հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Psychiatry and Neuroscience պարբերականում:
Nypost.com,-ի հաղորդմամբ՝ Ֆինլանդիայից հետազոտողներն ապացուցել են, որ գլխուղեղի կեղեւում փոփոխությունները լուրջ դեպրեսիաների էպիզոդներով մարդկանց մոտ հանգեցնում են անոմալ տեսողական ընկալման, այսինքն՝ տեսողության փոփոխության: Հետազոտության մասնակցել է 111 պացիենտ դեպրեսիայով եւ 29 առողջ մարդ:
Գիտնականների ուշադրության կենտրոնում հայտնված պացիենտները պայքարել են միաբեւեռ եւ երկբեւեռ խանգարումների, անձի սահմանային խանգարման դեմ, նրանք բախվել են լուրջ դեպրեսիվ էպիզոդների հետ:
Հելսինկիի համալսարանից գիտնականներն անցկացրել են երկու տեսողական թեստ, որոնց ընթացքում դրա մասնակիցները գնահատել են սովորական տեսողական կերպարների պայծառությունն ու կոնտրաստը:
7 ամիս անց թեստերը կրկնել են: Պարզվել է, որ դեպրեսիաների զոհերը զգացել են կոնտրաստն այլ կերպ՝ ի տարբերություն դեպրեսիա չունեցող մարդկանց: Առաջին դեպքում կոնտրաստը շատ ավելի ուժեղ էր:
Դա առաջին գիտական հետազոտությունն է, որ գրահատել է դեպրեսիայի ազդեցությունը տեսողական ընկալման վրա: Խոսքը չի վերաբերում հալյուցինացիաներին, այլ այն մասին է, որ տեսողական ընլակման որոշակի օրինակներ փոխվում են դեպրեսիվ մարդու մոտ: Այդկերպ, չի կարելի բացառել, որ դեպրեսիայով մարդիկ իսկապես տեսնում են աշխարհը մոխրագույն երկանգներում՝ չնայած այդ արտահայտությունը թվում է այլաբանական: