1920 թվականին՝ Կարսի բերդը հանձնելիս, Առաջին հանրապետության զինված ուժերի 28-ամյա գնդապետ Հովհաննես Մազմանյանը չենթարկվեց զորքը ետ քաշելու ու բերդը լքելու հրամանին և, մինչև վերջ մնալով, ինքնասպան եղավ հենց բերդում։ Ականատեսների վկայությամբ նրա վերջին խոսքերն էին. «Մի կյանք ունեմ, Հայրենիք, քեզ եմ տալիս»։
Զարմանալի զուգադիպությամբ 100 տարի անց Հովհաննես Մազմանյան անուն-ազգանունով գյումրեցի մի տղա կրկնեց իր անվանակցի սխրանքը՝ չլքեց իրեն վստահված կարևորագույն դիրքն ու, չենթարկվելով «նահանջ» հրամանին, կյանքը տվեց հանուն հայրենիքի։
Պատմում են, որ հրամանատարը զորքին նահանջի հրաման է տվել, բայց ոչ մի զինվոր չի ենթարկվել։ Հովհաննեսի մարմինը գտել են իր զոհված հրամանատարի՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի մարմնից մի քանի մետր հեռավորության վրա։ Հրամանատար ու զինվոր՝ թվով 33 հոգի, մինչև վերջ հավատարիմ մնացին իրենց տված երդմանը և սեփական կյանքի գնով պաշտպանեցին Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովող դիրքերը, սեփական կյանքի գնով պաշտպանեցին իրենց բաժին Կարսի բերդը։
Հովհաննեսի մասին ռեպորտաժն անպայման դիտեք։
Լուսավոր մի տղա, ով 12 տարի գերազանցությամբ սովորել էր դպրոցում, շատ էր սիրում նկարել ու գիրք կարդալ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանող էր, Թումո էր հաճախում, պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի սաներից էր։ Պատերազմը մեզնից տարավ լավագույններին՝ մեզ թողնելով նրանց մասին հերոսական պատմություններ։
Հովհաննեսն ընդամենը 19 տարեկան էր։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից:
1920 թվականին՝ Կարսի բերդը հանձնելիս, Առաջին հանրապետության զինված ուժերի 28-ամյա գնդապետ Հովհաննես Մազմանյանը…
Posted by Aram Gevorgyan on Thursday, May 6, 2021