Գիտնականները ավոկադոյի եւս մի օգտակար հատկություն են բացահայտել
Advertisement 1000 x 90

Գիտնականները ավոկադոյի եւս մի օգտակար հատկություն են բացահայտել

Ավոկադոն կարող է հակաքաղցկեղային հատկություններ ունենալ, կարծում են Կանադայի Գուելֆ համալսարանի գիտնականները:

Ըստ գիտնականների՝ ավոկադոն հարուստ է ավոկատին B-ով, որը ճնշում է VLCAD ֆերմենտը, որն էլ, իր հերթին, մասնակցում է լեյկեմիկ բջիջների նյութափոխանակության գործընթացին: Այս սննդանյութը քաղցկեղային հիվանդության ոչ թունավոր բուժում է համարվում:

Մասնագետները մտադիր են շուտով սկսել կլինիկական փորձարկումները մարդկանց վրա եւ պարզել, թե որքանով է ավոկատին Բ-ն արդյունավետ լեյկոզի բուժման համար:

news.am