Գիտնականները ասպիրինի մեկ այլ օգուտ են հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Գիտնականները ասպիրինի մեկ այլ օգուտ են հայտնաբերել

Աղտոտված օդը բացասաբար է ազդում տարեց մարդկանց ճանաչողական կարողության վրա, սակայն ասպիրինի նման հակաբորբոքային դեղամիջոցները կարող են օգնել թեթեւացնել խնդիրը: Այս մասին հաղորդվում է հետաքննության մեջ, որը հրապարակվել է Nature Aging ամսագրում:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ կեղտոտ օդը կապված է նյարդային համակարգի բարդությունների առաջացման հետ, ներառյալ ուղեղի արագ ծերացումը եւ դեմենցիայի բարձր ռիսկը:

Նոր ուսումնասիրության շրջանակներում փորձագետները գնահատել են օդի աղտոտման սուր (այսինքն՝ գրեթե անհապաղ) ազդեցությունը 945 տղամարդկանց ճանաչողական ունակությունների վրա, որոնց միջին տարիքը 69 է եղել: Նրանք բոլորը մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ անցել են ճանաչողական ունակության թեստ, որն օգտագործվում է դեմենցիայի ախտորոշման համար: Թեթեւ դեմենցիա ախտորոշվում է այն մարդու մոտ, որը չի կարողանում պատասխանել 30 հարցից 25-ին:

Մեկ ամսվա ընթացքում գիտնականները հետեւել են օդի մինչեւ 2,5 միկրոմետր (PM 2.5) տրամագծով մասնիկներով աղտոտվածության մակարդակին քաղաքի այն շրջաններում, որտեղ ապրում են մասնավոր ուսումնասիրության մասնակիցները: Բոստոնում PM 2.5-ի միջին աղտոտումը 10,77 միկրոգրամ է է եղել՝ խորանարդ սանտիմետրում: Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունն ընդունելի է համարում խորանարդ սանտիմետրում 12 մկգ մակարդակը (սակայն «անվտանգ մակարդակ» հասկացություն գոյություն չունի):

Օդում PM 2.5-ի խտության աճը ամեն անգամ կապված է եղել ճանաչողական ունակությունների անկման հետ: Ամենաշատ աղտոտված շաբաթների ընթացքում մասնակիցների ճանաչողական թեստի միավորները ամենացածրն են եղել՝ այն հավանականությունը, որ դրանք 25-ից ցածր կլինեին, 63%-ով ավելացել է` համեմատած «ամենամաքուր» շաբաթների հետ:

Հետաքրքիր է, որ ուսումնասիրությունը նաեւ պարզել է, որ ասպիրինի եւ այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (իբուպրոֆեն եւ այլն) ընդունումը, կարծես, պաշտպանում է կեղտոտ օդի սուր բացասական ազդեցությունից ճանաչողական ֆունկցիայի վրա: Գիտնականները ենթադրում են, որ այդ դեղերը մեղմացնում են նյարդային համակարգի բորբոքային արձագանքը օդի աղտոտվածության մասնիկներին:

news.am