Մանիպալի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները հեշտոցային կանդիդոզի (կաթնասնկախտ)` կանացի սեռական տրակտի սնկային վարակ, որն առաջանում է Candida (սովորաբար Candida albicans) տեսակի խմորիչանման սնկերով, ախտորոշման համակարգ են ներկայացրել:
News Mail.RU-ն հայտնում է, որ անձնական հիգիենայի պարագաների (միջադիրների եւ տամպոնների) մեջ ներկառուցված համակարգը հիմնված է բամբակյա թելերի եւ միացության վրա, որը կապվում է պաթոգեն սնկերի ֆերմենտի հետ: Եթե Candida albicans-ն առկա է նմուշում, թելերը դառնում են վարդագույն: Թեստավորման համար ընդամենը 10 րոպե է պահանջվում:
Սնկերը պարունակվում են հեշտոցի նորմալ միկրոֆլորայում, սակայն իմունիտետի թուլացման կամ հակաբիոտիկներ ընդունելուց դեպքում այդ սնկերը սկսում են ակտիվանալ: Վիճակագրության համաձայն` կանանց 75 տոկոսը կյանքում առնվազն մեկ անգամ կանդիդոզ է ունենում: Իսկ 9 տոկոսի մոտ վարակի կրկնությունները լինում են տարեկան ավելի քան երեք անգամ: Կանդիդոզի ախտորոշման համար սովորաբար 24-72 ժամ է պահանջվում, եւ դրա համար անհրաժեշտ է բժկի մոտ գնալ` քսուք վերցնելու համար:
Գիտնականների կարծիքով` իրենց համակարգը մեծապես կպարզեցնի կաթնասնկախտի ախտորոշումը: Տամպոնի թելերը պատված էին L-proline beta-naphthylamide-ով: Այդ միացությունը կապվում է Candida albicans-ի կողմից արտազատված L-proline aminopeptidase ֆերմենտի հետ: Սնկով հեղուկի հետ շփվելիս թելերը դառնում են վարդագույն: Հայտնաբերման համար անհրաժեշտ սնկերի նվազագույն քանակը 580.000 միավոր է միլիլիտրում:
Ըստ գիտնականների` համակարգը պարզ է եւ մատչելի: Ավելին, տեսականորեն այն կարելի է օպտիմիզացնել այլ վարակների ախտորոշման համար:
news.am