Այս ցանկում այնպիսի հավելվածներ են, որոնք տեղադրված են գրեթե բոլոր սմարթֆոններում։
Սմարթֆոնն արագ լիցքաթափվո՞ւմ է: PCloud-ի մասնագետները վերլուծել են, թե ինչպես են ազդում հայտնի բջջային հավելվածները, և հրապարակել մարտկոցը վատնելու առումով առավել վնասակար ծառայությունների, սոցիալական ցանցերի և մեսենջերների ցուցակը: Այդ մասին գրում է Daily Express-ը:
«Այս ծրագրերը, ամենայն հավանականությամբ, կսպառեն ձեր հեռախոսի ռեսուրսների մեծ մասը և պատասխանատու են սմարթֆոնի աշխատանքի դեգրադացիայի, ինչպես նաև օգտագործված հիշողության ահռելի քանակությունների համար»,- գրում է աղբյուրը: Այլ կերպ ասած, եթե ձեր հեռախոսը սկսում է դանդաղել, կամ դուք ստիպված եք անընդհատ արտաքին մարտկոց կրել ձեզ հետ, մտածեք՝ արդյո՞ք արժե հրաժարվել ցուցակում ներկայացված որոշ ծառայություններից:
Միջին հաշվով, Facebook-ը, Instagram-ը, Snapchat-ը, Youtube-ը, WhatsApp-ը և Linkedin-ը թույլ են տալիս հետին պլանում գործել 11 լրացուցիչ գործառույթի: Դրանք կապված են լուսանկարների, Wi-Fi-ի, աշխարհագրական դիրքի և խոսափողի հետ: Այս ամենը պահանջում է ավելի շատ էներգիա սմարթֆոնը գործարկելու և, ի վերջո, մարտկոցը սպառելու համար:
Եթե հասկանում եք, որ չեք կարողանա դադարեցնել այս կամ այն հավելվածի օգտագործումը, ապա փորձագետները խորհուրդ են տալիս սահմանափակել դրա մեջ որոշ գործառույթներ՝ մարտկոցի տևողությունը մեծացնելու համար:
Սիրարփի Աղաբաբյան