Մարդկանց վրա ազդելու 7 հոգեբանական հնարք
Advertisement 1000 x 90

Մարդկանց վրա ազդելու 7 հոգեբանական հնարք

1. Մարդուն անունով կոչեք

Սեփական անունն ընկալվում է որպես շատ հաճելի եւ կարեւոր բան: Անունը մարդկային կյանքի անբաժանելի մասն է` ծննդից սկսած: Դրա արտասանությունը հաստատում է երկրի վրա մարդու գոյության փաստը: Բացի այդ, արդեն ապացուցվել է, որ տիտղոսի, կարգավիճակի, կոչման հիշատակումը մարդու մոտ դրական հույզեր է առաջացնում: Եթե դուք զրուցակցից ինչ-որ բան եք ուզում, պետք է նրան համապատասխանաբար դիմեք: Օրինակ, բարեկամություն կամ լավ վերաբերմունք ցանկանալիս մարդուն ընկեր կոչեք, իսկ եթե ուզում եք աշխատել նրա համար` շեֆ կամ պետ:

2. Լսեք

Կարեւոր է ուշադիր լսել մարդուն, նույնիսկ եթե նա իրավացի չէ: Նրան անմիջապես մի ասեք այդ մասին, կարելի է ինչ-որ բանում համաձայնել եւ ընդհանուր շահեր գտնել: Իսկ հետո փորձեք նրան բացատրել ձեր կարծիքը, եւ զրուցակիցն արդեն ավելի ուշադիր կվերաբերվի ձեր խոսքերին:

3. Գլխով արեք ի նշան համաձայնության

Մեր հասարակությունում գլխով անելը համաձայնության նշան է համարվում: Դրանից հետեւում է, որ մարդու հետ զրույցի ընթացքում գլխով անելով` մենք նրան մղում ենք դեպի մեր իրավացիության գիտակցում: Նման զրույցից հետո նա կհամաձայնի ձեր բոլոր փաստարկներին եւ չի հակաճառի:

4. Կրկնեք մարդու դատողությունները

Հոգեբաններն են օգտագործում այդ հնարքը: Նրանք ուշադիր լսում են մարդուն եւ վերաձեւակերպում են նրա պատմությունը` այդպիսով որոշակի կապ ստեղծելով իրենց միջեւ: Փորձեք ընկերների հետ այդպես խոսել եւ նրանք կսկսեն իրենց հարմարավետ զգալ ձեր կողքին:

5. Շողոքորթեք

Շողոքորթությունը տեղին է միայն ինքնավստահ մարդկանց հետ զրույցում: Նրանք իրենց գինը գիտեն եւ նրանց անկեղծորեն գովելով` դուք ընդամենը կհաստատեք այն, ինչ նրանք առանց այդ էլ գիտեն: Իսկ եթե մարդն ինքնավստահ չէ, ձեր շողոքորթությունը կհակաճառի նրա կարծիքին: Դա չարություն կառաջացնի եւ նրան չի տրամադրի ձեր օգտին:

6. Կրկնեք շարժումները

Ընդդիմախոսի շարժումների, ինչպես նաեւ դատողությունների արտացոլումը կարեւոր դեր է խաղում մարդկանց միջեւ փոխըմբռնման հասնելու մեջ: Մարդկանց մեծամասնությունն այդ հնարքն օգտագործում է նույնիսկ չմտածելով այդ մասին` ինքնաբերաբար: Բնության դրվածքն է, որ մարդիկ ավելի լավ են վերաբերվում նրանց, ովքեր գոնե մի քիչ նման են իրենց: Կրկնելով շարժումները` դուք իբր ապացուցում եք մարդու նշանակությունը եւ նա իրեն հարմարավետ է զգում ձեր կողքին:

7. Առաջարկեք այն, ինչից դժվար է հրաժարվել

Տեխնիկան հիմնված է մարդու պարտականության զգացման վրա: Սկզբի համար որեւէ հասարակ բան խնդրեք, իսկ հետո, մի քանի օր սպասելով, դիմեք ավելի բարդ առաջադրանքով: Որպես կանոն, մարդը հաճույքով կկատարի դա:

news.am