Սեզոնային ընկճախտի պատճառը կարող է թաքնված լինել աղիքներում։ Աղիքների բակտերիալ կազմը փոխվում է՝ կապված տարվա եղանակից։ Նման եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայից գիտնականներ Ֆեդերիկա Ամաթը եւ Նիկոլա Մուռը։
«Մեր միկրոբիոմի վրա ազդում է եղանակի փոփոխությունը, վարակներին հակվածությունը, որոնք ուժգնանում են ձմռանը, ինչպես նաեւ սննդակարգի մակարդակն ու ֆիզիկական ակտիվությունը, որոնք եւս փոխվում են՝ կախված սեզոնից»,-հայտնել են նրանք։
Աղիքների հենց այդ փոփոխականությունն են գիտնականները կապում աֆեկտիվ խանգարման զարգացումը, որի պատճառով որոշ մարդիկ ընկճախտի մեջ են ընկնում աշնանն ու ձմռանը։ Նիկոլա Մուռի խոսքով՝ ցերեկային լույսի ռեժիմի փոփոխությունը ազդում է աղիքների վրա, երբ մոտենում է տարվա ամենասառը եւ մռայլ շրջանը։
Արեւի պակասը կարող է ազդել հորմոնների եւ նեյրոտրանսմիտերների արտադրման վրա, որոնք վերահսկում են տրամադրությունը, ցիրկադային ռիթմը, քաղցի եւ հագեցվածության զգացումը։
Աղիքներն արտադրում են սերոտոնին երջանկության հորմոնի պաշարի մոտ 95 տոկոսը, եւ զարմանալի չէ, որ հենց մռայլ օրերին մարդիկ ճնշված են իրենց զգում։