Շնչահեղձությունը համարվում է կորոնավիրուսային վարակի ամենավտանգավոր ախտանիշը: Այս ախտանիշով հիվանդներին խորհուրդ է տրվում անպայման դիմել բժշկի օգնությանը:
Ռոսպոտրեբնադզոր համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան (Ռուսաստան) պնդում է, որ եթե կորոնավիրուսով հիվանդի մոտ շնչահեղձություն է սկսվում, պետք է հնարավորինս արագ դիմել բժշկական օգնության: Շնչառական անբավարարության աճը կարող է շատ վտանգավոր լինել, եւ հապաղելը կարող է վտանգավոր լինել:
Հաճախ շնչահեղձություն ունեցող անձին թթվածնային թերապիա է անհրաժեշտ: Շատ դեպքերում բավական է դիմակի միջոցով մատակարարվող թթվածնի լրացուցիչ աղբյուր միացնել, սակայն ամենածանր դեպքերում կարող է թոքերի արհեստական օդափոխություն պահանջվել:
Նշենք, որ կորոնավիրուսային վարակի դեպքերի ավելի քան 75 տոկոսը անցնում են առանց ախտանիշների կամ թեթեւ ընթացքով, եւ այս դեպքում հոսպիտալացում չի պահանջում: Ահա թե ինչու կորոնավիրուսով հիվանդների մեծ մասը բուժվում է տնային պայմաններում՝ ջերմությունը իջեցնելու համար պարացետամոլից բացի որեւէ այլ հատուկ դեղամիջոց չօգտագործելով: Սակայն հազվադեպ դեպքերում կորոնավիրուսային վարակը կարող է շատ ծանր ընթացք ունենալ, եւ դրա ամենամեծ վտանգը թոքերի աշխատանքի բարդություններն են: