Կարող է արդյոք անպտղությունը դառնալ սեռական խանգարումների պատճառ. պարզաբանում է սեքսոպաթոլոգը. tert.am
Advertisement 1000 x 90

Կարող է արդյոք անպտղությունը դառնալ սեռական խանգարումների պատճառ. պարզաբանում է սեքսոպաթոլոգը. tert.am

Անպտղությունը բավական տարածված խնդիր է, որին կարող են բախվել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Այս խնդրի հետևանքների մասին բոլորին է հայտնի, սակայն ոչ բոլորը գիտեն՝ կարող է արդյոք անպտղությունը բացասաբար անդրադառնալ նաև սեռական գործառույթների վրա: Tert.am Medicine-ն այս հարցի շուրջ զրուցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ՝ փորձելով պարզել՝ կարող է արդյոք անպղությունը դառնալ սեռական խանգարումների պատճառ:

Մասնագետի խոսքով՝ նման խնդիրների զարգացման հավանականությունն իսկապես բարձր է:

«Սեռական Բժշկության Եվրոպական Ասոցիացիան (European Society of Sexual Medicine (ESSM) հայտնում է, որ հղիանալու անկարողության հետ կապված հոգեբանական, ֆունկցիոնալ և/կամ օրգանական խնդիրների պատճառով անպտղությամբ զույգերի շրջանում տղամարդկանց մոտ հաճախ են արձանագրվում սեռական ֆունկցիայի խանգարումներ: Սակայն տղամարդկանց անպտղությունն իր հերթին ևս կարող է լինել սեռական խանգարումների հետևանք», – նշեց բժիշկը՝ հավելելով, որ 2021 թվականին անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ անպտղություն ունեցող զույգերի տղամարդկանց 9-62 տոկոսի մոտ հայտնաբերվել է էրեկցիայի խանգարում:

«Ավելին, սերմնահեղուկի հետազոտության ավելի վատ տվյալների դեպքում առավել արտահայտված է լինում սեքսուալ ֆունկցիայի խանգարման աստիճանը: Անպտղության ժամանակ տղամարդկանց մոտ արձանագրվում է նաև սերմնաժայթքման խանգարումներ(վաղաժամ կամ ուշացած սերմնաժայթքում) և սեռական ցանկության նվազում: Այդպիսի խնդիրների պարզաբանման համար մենք Հայաստանում 2008թ. կատարել ենք  հետազոտություն, որ ապացուցեց, որ առկա է հավաստի կորելացիոն կապ անպտղության և սեքսուալ խանգարումների միջև (Տղամարդկանց սեքսուալ ֆունկցիան ռեպրոդուկտիվ խանգարումների ժամանակ, ատենախոսություն, Սևադա Հակոբյան, 2008թ. Երևան )», – նշեց մասնագետը՝ շեշտելով, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել անպղության բուժման ժամանակ սեռական ֆունկցիային, քանի որ սեքսուալ խանգարումները կարող են պատճառ հանդիսանալ բուժման ընդհատման կամ հիասթափության՝ երբեմն հանգեցնելով անգամ ամուսնալուծության:

tert.am