Ինչո՞վ է սեւ սալորն օգտակար կանանց համար
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ է սեւ սալորն օգտակար կանանց համար

Սեւ սալորը շատ օգտակար մթերք է, հատկապես՝ կանանց համար։ Այս մասին հայտնում է սննդաբան Քրիստոֆեր Մորը (ԱՄՆ):

Ինչպես հայտնում է Eat This, Not That! Պարբերականը, սեւ սալրը հարուստ է մանրաթելերով. 100 գրամի մեջ պարունակվում է մոտ 7 գրամ մանրաթել։ Կանայք պետք է օրական ուտեն 22-28 գրամ մանրաթել, տղամարդիկ՝ 28-34 գրամ:

Ամերիկացի օրթոպեդների հետազոտությունների համաձայն՝ այս չորամրգի օգտագործումն օգնում է կանխել ոսկրային զանգվածի կորուստը եւ պայքարել օստեոպորոզի եւ ոսկրային այլ հիվանդությունների դեմ: Սա հատկապես վերաբերում է տարեց կանանց:

Օստեոպենիայով տառապող եւ կեսա տարվա ընթացքում ամեն օր 5-6 չորամիրգ օգտագործած մասնակիցներին հաջողվել է կանխել ոսկրային զանգվածի կորուստը։

«Բացի այդ՝ վերջին տվյալներով ՝ նման քանակությամբ սեւ սալորի օգտագործումը թեթեւացնում է սրտային հիվանդությունների ընթացքն ու պայքարում բորբոքային պրոցեսների դեմ։ Այդպիսով, սեւ սալորը պետք է ներառեք ձեր ամենօրյա սննդակարգում»,-ասել է Մորը։

news.am