Ո՞ր մթերքները պետք է բացառել սննդակարգից հետքովիդային համախտանիշի դեպքում։ Այս մասին իր կարծիքն է հայտնել բժշկական գիտությունների դոկտոր, Սամարայի սննդաբանության եւ դիետոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Միխայիլ Գինզբուրգը:
Նրա խոսքով՝ տվյալ համախտանիշն իրենից ներկայացնում է բորբոքային ակտիվության բարձրացում, այդ առումով պացիենտներին խորհուրդ է տրվում հակաբորբոքային դիետա պահել։
«Անհրաժեշտության դեպքում պետք է բացառել շաքարավազը եւ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող սննդամթերքը, այսինքն՝ մաղած ալյուրից, կարտոֆիլից, բրնձից պատրաստված արտադրանքը: Նաեւ արմավենու, արեւածաղկի, եգիպտացորենի, սոյայի յուղի, մարգարինի, կարմիր մսի եւ դրանից ստացված արտադրանքը, երշիկեղենը»,-Ura.ru-ին ասել է Գինզբուրգը։
«Ավելացնում ենք Օմեգա-3-ը եւ ճարպաթթուներով հարուստ սնունդը` սա ճարպային ծովային ձուկ, կտավատի եւ ձիթապտղի յուղ («Օմեգա -9»): Մենք ավելացնում ենք ավելի շատ բանջարեղեն, հատապտուղներ, դեղաբույսեր եւ ոչ շատ քաղցր պտուղներ, խմորված կաթնային ըմպելիքներ, առանց շաքարի եւ բարդ ածխաջրեր ՝ հնդկացորեն, վարսակի ալյուր, թեփի հաց », – նշել է մասնագետը:
Երբ ասում են հետքոիդային համախտանիշ, փորձագետները նկատի ունեն մի շարք ախտանիշներ, որոնք մարդու մոտ պահպանվում են ապաքինումից հետո որոշ ժամանակ: Դրանք են՝ գլխացավեր, թուլություն, հիշողության թուլացում եւ մի շարք այլ խնդիրներ։