Քնի ընթացքում ձեռքերը կարող են թմրել տարբեր պատճառներով.
•Արյան վատ մատակարարում, որը կարող է առաջանալ անհարմար դիրքի, գիշերազգեստի նեղ թևքերի, նստակյաց ապրելակերպի պատճառով մանր և միջին անոթների խցանման և Ֆոլկմանի կոնտրակտուրայի (երբ մարդու վերին կամ ստորին վերջույթների միջմկանային տարածություններում տարբեր պատճառներով առաջանում է գերբարձր ճնշում, որը բերում է հյուսվածքային սնուցման խանգարման) պատճառով։
• Նյարդաբանական հիվանդություններ: Միելինային թաղանթի ոչնչացում, հաղորդունակության և տրոֆիզմի խախտում, բորբոքում, գերծանրաբեռնվածություն, տոքսիններով թունավորում, որոնք ազդում են նյարդային ազդակների փոխանցման վրա:
•Վիտամինների, հանքանյութերի պակաս, վիտամինային ավելցուկ։ Նեյրոնների միջև ազդանշանի տարածման համար անհրաժեշտ են որոշակի նյութեր և ֆերմենտներ։
•Բորբոքում: Թունելային համախտանիշը, թենիսիստի արմունկը, գոլֆ խաղացողի արմունկը և վնասվածքները հազվադեպ պատճառներ են,
որոնց դեպքում թմրում են ձեռքերը։ Ինչո՞ւ են ձեռքերը թմրում գիշերը. պատճառները Էթիոլոգիական գործոններն են.
• ռևմատոիդ արթրիտ, հոդերի օստեոարտրոզ,
• կարպալային համախտանիշ, որն առաջանում է միապաղաղ կանոնավոր ծանրաբեռնվածության դեպքում,
• ողնաշարի հիվանդություններ. օստեոխոնդրոզ, որն ուղեկցվում է C6-C7 հատվածում առկա գոյացություններով, բորբոքային գործընթացներով,
նեյրովարակներով: Եթե գիշերը ձեռքերը թմրում են, հնարավոր է, որ առկա է՝
• Շաքարային դիաբետ, որը կապված է նյարդային իմպուլսների փոխանցման խախտման, կապող հյուսվածքների ֆիբրոզների հետ,
• Ալկոհոլիզմի վերջին փուլերում առաջացած նյութափոխանակության խանգարում,
• Սրտի հիվանդության դեպքում ձախ կողմում թմրությունը կարող է լինել ինֆարկտի ախտանիշ: Եթե թմրածությունը տևում է ավելի քան 15 րոպե և
ճառագայթում է դեպի ուս, պարանոց կամ ծնոտ, անմիջապես խորհրդակցեք բժշկի հետ: