Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ
Advertisement 1000 x 90

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Ահա՛, թե ինչ հետազոտություններ պետք է անցնել՝ նոր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալուց առաջ: Հաճախ հետազոտություններ
անցնելու առաջարկը կամ բժշկական գրքույկը ցույց տալու խնդրանքը լուրջ չեն ընկալվում, անգամ ծաղրում են, բայց իրականում սա բավականին լուրջ
հարց է:

Պահպանակը չի պաշտպանում «ամեն ինչից», իսկ սեռավարակները հաճախ ասիմպտոմատիկ են. վարակակիրը բացարձակապես առողջ է թվում: Հետևաբար, ավելի լավ է նախապես ստուգվել:

Ինչ հետազոտություններ է պետք անցնել․

• արյան ստուգում. ՄԻԱՎ, սիֆիլիս, հեպատիտ B, C

• քսուքի հանձնում՝ ուրոգենիտալ տրակտից՝ քլամիդիա, միկոպլազմա, գենիտալիում, տրիխոմանդա, գոնորեա և այլն…

Կարևոր է, որ հետազոտությունները լինեն թարմ: Ուշադրություն դարձրեք տարբեր հիվանդությունների ինկուբացիոն (թաքնված) շրջանի
տևողությանը:

Ամուսիններին և երկար ժամանակ միասին գտնվող զույգերին նույնպես խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ հետազոտվել, քանի որ նրանք
նույնպես ապահովագրված չեն։

Եվ հիշեք, որ ամոթ չէ առաջարկել զուգընկերոջը հետազոտվել: Սա ձեր և ձեր զուգընկերոջ կյանքի համար պատասխանատվության նվազագույն
դրսևորումն է:

sotskiy.am